06.11..2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Նիստը տեղի կունենա երեքշաբթի,  06-11-2018 թ., նիստերի դահլիջում եւ  Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 1730-ին, (Հայաստան)
ժամը 1630-ին, (Ռուսաստան)
ժամը 1530-ին, (ֆրանսիա)

ժամը 0530-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

1)  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ մի խումբ պատգամավորների լիազորությունների դադարեցման եւ  թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների (կոպտացիայի) միջոցով նոր պատգամավորների լիազորությունների հաստատման մասին:

2) Հայկական Հարցի լուծման եւ Հայերի իրավունքների պաշտպանության աշխատանքների այս նոր հանգրվանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ազգային – պետական հայեցակարգի ու ռազմավարության մասին: (Զեկուցող՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյան)

3) Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

04.11.2018թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five + 14 =