Քաղվածք № 3 Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի 3-րդ նիստի արձանագրությունից

Քաղվածք № 3

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

2-րդ գումարման 1-ին նստաշրջանի 3-րդ նիստի արձանագրությունից

 28 սեպտեմբեր, 2018 թ.,

ժամը 10:00-ից մինչեւ 12:00

 Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ուխտագնացության ու աղոթքի, եղան Մայր Աթոռի թանգարան ցուցասրահում:

 

Երրորդ նիստ

ժամը 14:00-ից մինչեւ 16:00

 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրված 101 պատգամավորներից գրանցվել են 91 պատգամավոր, 37-ը դահլիճում եւ 54-ը ինտերնետ կապով, որը կազմում է 91 տոկոս: (Կից տրվում է պատգամավորների ցուցակը)

Քվորումն ապահովված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածության առաջադրման, քննարկման, ընտրության վերաբերյալ:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրել Ռադիկ Խամոյանին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 90, դեմ – 0, ձեռնպահ – 1

Որոշումն ընդունված է:

 

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի երդմնակալության արարողությունը:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի քաղաքական ելույթը:

Որոշեցին՝ Ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի քաղաքական ելույթը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 91, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության հրաժարականի մասին:

Որոշեցին՝ Ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության հրաժարականը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 91, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրման, քննարկման եւ հաստատման մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հաստատել Տիգրան Փաշաբեզյանին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 90, դեմ – 0, ձեռնպահ – 1

Որոշումն ընդունված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը:
  2. Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 91, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

 Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × two =