Քաղվածք № 2 Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի արձանագրությունից

Քաղվածք № 2

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

2-րդ գումարման 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի արձանագրությունից

 Երկրորդ նիստ

27 սեպտեմբեր, 2018 թ.,

ժամը 14:00-ից մինչեւ 16:00

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների վկայականների (մանդատների) հանձնման արարողություն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների մասին:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների հետեւյալ ցանկը.

  1. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի մշտական հանձնաժողով:
  2. Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով:
  3. Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողով:
  4. Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողով:
  5. Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
  6. Կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողով:
  7. Մշակույթի հարցերի մշտական հանձնաժողով:
  8. Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով:
  9. Երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:
  10. Լրատվության հարցերի մշտական հանձնաժողով:
  11. Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողով:
  12. Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողով:
  13. Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական հանձնաժողով:
  14. Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:
  15. Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի մշտական հանձնաժողով:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 94, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրել հետեւյալ պատգամավորներին.

  1. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չի ընտրվել:
  2. Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Աբրահամեան:
  3. Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Մացակ Փօլատեան:
  4. Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սաիդա Օհանյան:
  5. Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտաշես Միքայելյան:
  6. Կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեւոն Բեկլարյան:
  7. Մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Փանոսյան:
  8. Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շուշաննա Սիմոնյան:
  9. Երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Սագերտյանց:
  10. Լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Հարությունյան:
  11. Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմենակ Հարմանտայեան:
  12. Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Խինոյեվ:
  13. Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Բաբախանյան:
  14. Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չի ընտրվել:
  15. Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանդին Տեր-Հովհաննեսով:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 94, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների անդամների մասին:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների անդամներին: (Անդամների ցուցակը կցվում է)

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 94, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների ելույթներ:

Որոշեցին՝ Ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների ելույթները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 94, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի մասին:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 94, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ելույթներն ու քննարկումները:

Որոշեցին՝ Ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ելույթներում ու քննարկումներում հնչած առաջարկները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 94, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

ժամը 16:30-ից մինչեւ 22:00

Այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց Հուշահամալիր եւ Եռաբլուրի Զինվորական Պանթեոն:

Սեպտեմբերի 27-ին պատգամաւորները հանդիսաւոր կերպով նշեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման, 1-ին նստաշրջանի բացման եւ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգման 27-րդ տարեդարձը:

  

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fourteen − 14 =