Օ Ր Ե Ն Ք «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիայի Ճանաչման, միանալու եւ վավերացնելու մասին, ընդունված 9 դեկտեմբերի 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից 9 դեկտեմբերի 1948թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիայի Ճանաչման, միանալու եւ վավերացնելու մասին

 

Ընդունված է՝

 Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,

19 հուլիսի 2017 թ.

 

Հոդված 1. 

Ճանաչել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից 9 դեկտեմբերի 1948 թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիան եւ միանալ դրան։

Հոդված 2.  

Վավերացնել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից 9 դեկտեմբերի 1948 թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիան։

Հոդված 3.  

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Ռադիկ Խամոյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

25 հուլիսի 2017 թ.

Please follow and like us: