Տիգրան Փաշաբեզյան. «ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԷՋԸ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

Ռուս-հայկական եղբայրական, ռազմավարական եւ գործընկերային հարաբերություններում անհրաժեշտություն կա բացելու ռազմավարական գործընկերության նոր էջ:

Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում, Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, կարիք կա բացելու Հայ -ռուսական եղբայրական, ռազմավարական եւ գործընկերային հարաբերությունների նոր էջ, ըստ որի՝ առաջարկում ենք`

Ա) Ռուսաստանի Դաշնության — Հայաստանի Հանրապետության հարաբերությունները բարձրացնել գործընկերային, ընկերային, եղբայրական ու բարեկամական մի նոր մակարդակի, այդ թվում՝ հաշվի չնստելով 1921 թ: կնքված Ռուս-թուրքական պայմանագրի 8-րդ հոդվածի պահանջների հետ, որտեղ ասվում է.

 

«Հոդված 8. Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների եւ խմբերի (5) առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաեւ պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաեւ Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ:

Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական եւ Քաղաքացիական անմիջական կառավարման ներքո»:

Բ) Մերձավոր Արեւելքում միասնական, արդյունավետ ու կառուցողական քաղաքականություն վարելու եւ իրականացնելու, հեռանկարում նաեւ Սեւր-2-ին պատրաստ լինելու եւ լիարժեք մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության զինանոց վերցնել՝

— Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,

— Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,

— ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

Եւ այդպես հանդես գալ տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում:

Դա ոչ միայն կբարելավի Ռուս — հայկական ռազմավարական հարաբերությունների ներկայի մակարդակը, այլեւ անհամեմատ կբարձրացնի բոլոր երեք կողմերի՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության, իրավական-քաղաքական մասնակցության մակարդակը ժամանակակից միաջզգային հարաբերություններում, դրա բոլոր դրական արդյունքներով հանդերձ:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

14.05.2018 թ.

Miaban

 Текст доклада на международной конференции «Практические аспекты российско-армянских отношений» Санкт-Петербурге, 14 мая 2018 года

Please follow and like us: