Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի պարոն վարչապետ, շնորհավորում եմ ձեզ վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին եւ կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ եւ հայ ժողովրդին»:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four × 3 =