Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ, հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը եւ խորացմանը:

Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն եւ երջանկություն»,- ասված է ԻԻՀ նախագահի ուղերձում:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 × 4 =