«Անմահ գունդ»-ի երթին միացել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում միացել է Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված «Անմահ գունդ» ակցիային։

«Այսօր մեզ մոտ մեծ տոն է` Արցախի ազատագրական պայքարում տարած հաղթանակի օրը, մեր ժողովրդի հերոսական ավանդը Հայրենական մեծ պատերազմում և երեկվա հաղթանակը», – լրագրողներին ասաց Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ նախօրեին ժողովուրդն արտահայտել է իր կամքը, և այդ կամքի համաձայն` խաղաղ ու օրինական միջոցներով Սահմանադրության շրջանակում ընտրվել Հայաստանի վարչապետ։

Հայաստանի Հանրապետության նախագահը նոր վարչապետին ու երկրի կառավարությանը մեծ հաջողություններ մաղթեց աշխատանքում։

Երթը գլխավորում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կնոջ` Սվետլանա Ռամիշվիլիի հետ միասին։

Ակցիային մասնակցում են ռազմական բուհերի կուրսանտներ, ՀՀայաստանի Հանրապետության ՊՆ, ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների, Հայ առաքելական եկեղեցու, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ։

Ակցիայի կազմակերպիչներն են «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և ՀՀ ՊՆ–ն։

Հայաստանում «Անմահ գնդի» երթը տեղի է ունենում արդեն երրորդ անգամ։ 2017թ–ին դրան մասնակցել է ավելի քան 4 հազար մարդ, ինչը մի քանի անգամ շատ է, քան 2016թ–ին։

Armeniasputnik.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 × 3 =