Օ Ր Ե Ն Ք Մշակույթի մասին

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

Մշակույթի մասին

 

Ընդունված է՝

 Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,

16 հընիս 2015 թ.

 

 ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության օրենսդրության խնդիրներն են՝

ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը մշակութային գործունեության մեջ,

բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովուրդների եւ այլ էթնիկ միավորումների ազատ մշակութային գործունեությանն ուղղված իրավական երաշխիքների ստեղծումը:

գ) Մշակույթի եւ մշակութային բազմազանության վերաբերյալ տես, օրենքին կից հավելվածը:

 Հոդված 2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը բաղկացած է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իրական հիմքերից, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենքներից եւ մշակույթի մասին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության սուբյեկտների օրենքներից:

 Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 Մշակութային գործունեությունը՝ մշակութային արժեքների պահպանումը, ստեղծումը, տարածումը եւ յուրացումը:

Մշակութային արժեքները՝ բարոյագիտական եւ գեղագիտական գաղափարատիպերը (իդեալները), վարվեցողության կանոնները եւ ձեեւերը, լեզուները, բարբառները եւ խոսվածքները, ազգային ավանդույթները եւ սովորույթները, պատմաաշխարհագրական տեղանունները, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքները եւ մեթոդները, մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները):

Մշակութային բարիքները՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից քաղաքացիների մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային պայմանները եւ ծառայությունները:

Ստեղծագործական գործունեությունը՝ մշակութային արժեքների ստեղծումը եւ մեկնաբանումը:

Ստեղծագործական աշխատողը մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձն է, որն իր ստեղծագործական գործունեությունը համարում է իր կյանքի անբաժան մասը՝ անկախ նրանից, կապված է այն թե ոչ աշխատանքային համաձայնագրերի հետ եւ հանդիսանում է թե ոչ ստեղծագործական աշխատողների որեւէ միության անդամ (ստեղծագործական աշխատողների շարքին են դասում անձանց, որոնք համարվում են Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային Կոնվենցիայի, Գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին Բեռնի կոնվենցիայի, Հռոմի Կոնվենցիայի կատարողների, հնչյունագրեր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների պահպանության մասին Միջազգային Կոնվենցիայի կրողներից:

Ժողովուրդների եւ ազգային խմբերի մշակութային արժանապատվությունը՝ իրենց արժեքների ճանաչումը եւ դրանց նկատմամբ հարգանքի դրսեւորումը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգությունն անցյալում ստեղծված նյութական եւ հոգեւոր արժեքներն են, ինչպես նաեւ հուշարձանները եւ պատմամշակութային տարածքներն ու օբյեկտները, որոնք նշանավորվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ իր բոլոր ժողովուրդների մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ իրենց ներդրման համար:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային սեփականությունը մշակութային արժեքների ամբողջականությունն է, ինչպես նաեւ մշակույթի ոլորտի կազմակերպությունները, հաստատությունները, ձեռնարկությունները, որոնք ունեն համազգային (համահայկական) նշանակություն, այդ իսկ առումով անվերապահորեն պատկանում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետությանը եւ իր սուբյեկտներին՝ առանց իրավունքի այլ պետություններին դրանք փոխանցելու:

Մշակութային ոլորտի ծրագրերի զարգացումը՝ սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ այլ ծրագրերի զարգացումը՝ մշակույթի զարգացման եւ պահպանման վրա դրանց ներազդեցության արդյունքների իրականացման տեսակետից, ինչպես նաեւ այդ արդյունքների վրա մշակույթի ներազդեցությունը:

Պետական մշակութային քաղաքականությունը (պետության քաղաքականությունը մշակութային զարգացման ոլորտում)՝ նորմերի եւ սկզբունքների ամբողջությունը, որոնցով ղեկավարվում է պետությունն իր գործունեության ընթացքում՝ միտված մշակույթի պահպանմանը, զարգացմանը եւ տարածմանը:

Հոդված 4. Մշակույթի ոլորտում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրական հիմքերի կիրառումը

Սույն օրենքը կարգավորում է մշակութային գործունեությունը՝

  • Մշակույթի եւ պատմական հուշարձանների կիրառման, վերականգման, պահպանման, ուսումնասիրման եւ բացահայտման ոլորտներում
  • Գեղարվեստական գրականության, կինոմատոգրաֆիայի, բեմական, պլաստիկ, երաժշտական արվեստի, ճարտարապետության, ձեւավորման եւ լուսանկարչական արվեստի, արվեստի այլ տեսակների եւ ժանրերի ոլորտներում
  • Ժողովրդական գեղարվեստական արհեստների եւ արվեստների, ժողովրդական մշակույթի ոլորտներում՝ այնպիսի դրսեւորումներում, ինչպիսին լեզուներն են, բարբառները, խոսվածքները, բանահյուսությունը, սովորույթներն ու ծեսերը, պատմական տեղանունները
  • Ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության ոլորտում
  • Թանգարանային գործի եւ հավաքչարարության (կոլեկցիոներության) ոլորտներում
  • Գրահրատարակչության եւ գրադարանային գործի, ինչպես նաեւ մշակութային այլ գործունեության ոլորտներում՝ կապված տպագրության ստեղծագործական աշխատանքների ստեղծման, դրանց տարածման եւ օգտագործման, ինչպես նաեւ արխիվացման գործի հետ
  • Հեռուստատեսությունը, ռադիոն եւ այլ տեսաձայնային միջոցները մշակութային արժեքների ստեղծման եւ տարածման ոլորտում
  • Գեղագիտական դաստիարակության եւ գեղարվեստական կրթության ոլորտներում
  • Մշակույթի հետազոտությունների ոլորտում
  • Միջազգային մշակութային փոխանակումների ոլորտում
  • Նյութերի, սարքավորումների եւ այլ միջոցների արտադրության ոլորտում, որն անհրաժեշտ է մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման եւ յուրացման համար
  • Այլ գործունեության ոլորտում, որի արդյունքում պահպանվում, ստեղծվում, տարածվում եւ յուրացվում են մշակութային արժեքները:

 Հոդված 5. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը մշակույթի ոլորտում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությանն ինքնակամ է իրականացնում իր տարածքում համաձայնագրերը եւ իրավական ակտերը, որոնք կոչված են կարգավորելու մշակույթի ոլորտում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հարաբերություններն այլ պետությունների, պետությունների միությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ:

 Հոդված 6. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների եւ այլ էթնիկ միավորումների մշակույթների հավասար արժանապատվությունը, մշակույթի ոլորտում իրենց իրավունքները եւ ազատությունները

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մշակույթների հավասար արժանապատվությունը, ժողովուրդների եւ այլ էթնիկ միավորումների մշակույթի ոլորտում հավասար իրավունքները եւ ազատությունները, նպաստում է այդ մշակույթների զարգացման եւ պահպանման համար նախատեսված հավասար պայմանների ստեղծմանը, ապահովում եւ ամրապնդում է մշակույթի ամբողջականություն՝ պետական մշակութային քաղաքականության օրենսդրական կարգավորման եւ մշակույթի պահպանման եւ զարգացման պետական ծրագրերի միջոցով:

 Հոդված 7. Մշակութային ասպեկտների պարտավորությունները զարգացման պետական ծրագրերում, տեղական ինքնակառավարման մարմինների հավաքական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում եւ նախագծերում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտադիր պայմանով հաշվի են առնում ազգային, սոցիալական, բնապահպանական, տնտեսական բոլոր պետական ծրագրերի մշակութային ասպեկտները: Այդ նպատակներից ելնելով՝ զարգացման պետական ծրագրերը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության սուբյեկտների նմանատիպ ծրագրերը մշակութային ոլորտում տրվում են պարտադիր, անկախ եւ հանրամատչելի փորձաքննության՝ նշանակված համատեղ օրենսդիր եւ գործադիր մարմինների համապատասխան մակարդակների կողմից:

ԳԼՈՒԽ 2.

ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 8. Յուրաքանչյուր մարդու իրավունքի անկապտելիությունը մշակութային գործունեությունում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակութային գործունեությունը հանդիսանում է յուրաքանչյուր քաղաքացու անկապտելի իրավունքը` անկախ ազգային եւ սոցիալական ծագումից, լեզվի, սեռի, քաղաքական, կրոնական եւ այլ համոզմունքներից, ապրելու վայրից, գույքային դրությունից, կրթությունից, մասնագիտությունից եւ այլ հանգամանքներից:

Հոդված 9. Պետության, կազմակերպությունների եւ խմբերի իրավունքների նկատմամբ մարդու իրավունքների առաջնայնությունը

Մարդու իրավունքները մշակութային գործունեության ոլորտում առաջնային են սույն ոլորտում պետության եւ իր ցանկացած կառուցվածքի իրավունքների, հասարակական եւ ազգային շարժումների, քաղաքական կուսակցությունների, էթնիկ միավորումների, էթնոկրոնական խմբերի եւ կրոնական կազմակերպությունների, մասնագիտացված եւ այլ միասնությունների նկատմամբ:

 Հոդված 10. Ստեղծագործական գործունեություն իրականացնելու իրավունքը

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնել ստեղծագործական գործունեության բոլոր տեսակները՝ իր հետաքրքրություններին եւ կարողություններին համապատասխան:

Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ եւ՛ մասնագիտորեն, եւ՛ ոչ մասնագիտորեն (սիրողաբար):

Մասնագիտացված եւ ոչ մասնագիտացված ստեղծագործ աշխատողներն իրավահավասար են հեղինակային եւ կից իրավունքների, մտավոր սեփականության իրավունքի, վարպետության գաղտնիքների պաշտպանության իրավունքի, սեփական աշխատանքի արդյունքների տնօրինման ազատության իրավունքի, պետության աջակցման իրավունքի բնագավառներում:

 Հոդված 11. Անձնական մշակութային յուրօրինակության իրավունքը

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատ ընտրելու բարոյական, գեղագիտական եւ այլ արժեքներ` պետության կողմից սեփական մշակութային յուրօրինակության պաշտպանվելուն ուղղված:

Հոդված 12. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հաղորդակցվելու մշակութային արժեքներին, մշակութային գործունեություն ծավալող բոլոր պետական գրադարաններից, թանգարաններից, արխիվային հիմնադրամներից եւ այլ հավաքածուներից օգտվելու հնարավորություն:

Գաղտնիության կամ հատուկ ռեժիմից օգտվելու նկատառումներով պայմանավորված` մշակութային արժեքների մատչելիության սահմանափակումները սահմանվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

18 տարին չլրացած անձանց թանգարան անվճար այցելելու իրավունք է ընձեռնվում: Անձանց, որոնք հիմնական մասնագիտական ծրագրերով կրթություն են ստանում, պետական եւ տեղական պետական թանգարաններ անվճար այցելելու իրավունք է ընձեռնվում: Անվճար այցելելու կարգը սահմանվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 13. Գեղագիտական դաստիարակության եւ գեղարվեստական կրթության իրավունքը

Յուրաքանչյուրը գեղագիտական դաստիարակության եւ գեղարվեստական կրթության իրավունք ունի`գեղագիտական դաստիարակություն եւ գեղարվեստական կրթություն ստանալու ձեւերի ընտրության` համաձայն կրթության օրենսդրությանը:

Հոդված 14. Մշակույթի ոլորտում սեփականության իրավունքը

Մշակույթի ոլորտում յուրաքանչյուր մարդ ունի սեփականության իրավունք: Սեփականության իրավունքը տարածվում է պատմամշակութային նշանակություն ունեցող առարկաների, հավաքածուների եւ ժողովածուների, շինությունների եւ կառույցների, կազմակերպությունների, հաստատությունների, ձեռնարկությունների եւ այլ օբյեկտների վրա: Մշակույթի ոլորտում սեփականության օբյեկտների տնօրինումը եւ օգտագործումը, պայմաններին տիրապետումը, կարգի ձեռքբերումը կանոնակարգվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 15. Մշակույթի ոլորտում կազմակերպությունների, հաստատությունների եւ ձեռնարկությունների ստեղծման իրավունքը

Քաղաքացիներն իրավունք ունեն ստեղծել կազմակերպություններ, հաստատություններ եւ ձեռնարկություններ (հետագայում` կազմակերպություններ անվանումով)` միտված մշակութային արժեքների արտադրությանը, տիրաժավորմանը եւ տարածմանը` մշակութային գործունեության բնագավառում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշվող միջնորդության կարգով:

 

Հոդված 16. Մշակույթի ոլորտում հասարակական միությունների ստեղծման իրավունքը

Քաղաքացիներն իրավունք ունեն ստեղծել ասոցիացիաներ, ստեղծագործական միություններ, գիլդիաներ կամ այլ մշակութային միություններ` հասարակական միությունների մասին օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:

 

Հոդված 17. Սեփական ստեղծագործական գործունեության արդյունքներն արտերկիր տեղափոխելու իրավունքը

Քաղաքացիներն իրավունք ունեն երկրի սահմաններից դուրս հանել սեփական ստեղծագործական գործունեության արդյունքները վաճառելու, ցուցադրության, հանրային ներկայացման եւ այլ ձեւերի նպատակով` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:

 

Հոդված 18. Օտարերկրյա քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքը մշակույթի ոլորտում

Օտարերկրյա քաղաքացիները եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ մշակութային գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ: Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար մշակութային գործունեության հատուկ պայմաններ սահմանվում են միայն օրենքներով:

  

ԳԼՈՒԽ 3.
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ
ԷԹՆԻԿ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 19. Ժողովուրդների եւ այլ էթնիկ միավորումների մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը

Ժողովուրդներն ու այլ էթնիկ միավորումներն Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն պահպանել եւ զարգացնել իրենց մշակութային ինքնությունը: Բնիկ ազգությունների մշակութային արժեքների ստեղծման, պահպանման եւ զարգացման ոլորտում տարվող քաղաքականությունը, որոնց տրված է ազգային-պետական կազմավորումներ անվանումը, չպետք է վնասի նույն տարածքներում բնակվող այլ ժողովուրդների եւ այլ էթնիկ միավորումների մշակույթները:

 Հոդված 20. Մշակութային ինքնավարության իրավունքը

Մշակութային ինքնավարություն նշանակում է նշված էթնիկ միավորումների իրավունքն ազատ իրականացնել իրենց մշակութային ինքնությունը` հիմնված բնակչության կամքի արտահայտման կամ առանձին քաղաքացիների նախաձեռնությամբ մշակութային կենտրոնների, ազգային հասարակությունների եւ համայնքների ստեղծման վրա: Մշակութային կենտրոնները, ազգային հասարակությունները եւ համայնքներն իրավասու են`

  • մշակել եւ ներկայացնել պետական համապատասխան մարմիններին առաջարկություններ ազգային մշակույթի պահպանման եւ զարգացման վերաբերյալ,
  • անցկացնել փառատոններ, ցուցահանդեսներ եւ նմանատիպ այլ միջոցառումներ,
  • աջակցել ազգային, պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանության կազմակերպմանը, ազգագրային եւ այլ թանգարանների ստեղծմանը,
  • հիմնել ազգային ակումբներ, ստուդիաներ եւ արվեստի կոլեկտիվներ, կազմակերպել գրադարաններ, ստուդիաներ եւ խմբակներ` ազգային լեզվի ուսումնասիրման ուղղությամբ:

Ազգային մշակութային կենտրոնները, ազգային հասարակությունները եւ համայնքներն օգտվում են իրավական անձանց իրավունքներից եւ գրանցվում են` իրենց կարգավիճակի համաձայն: Մի էթնիկ միավորումների իրավունքների իրականացումն մշակութային ինքնավարության ուղղությամբ չպետք է վնաս հասցնի այլ ազգային հասարակություններին:

Հոդված 21. Պետության աջակցությւոնը փոքրաքանակ էթնիկ միավորումների նկատմամբ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է իր աջակցությունը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոքրաքանակ էթնիկ միավորումների մշակութային ինքնության վերականգնումը եւ պահպանումը` նախատեսված պետական ծրագրերի պաշտպանման միջոցով:

 Հոդված 22. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հայրենակիցների մշակութային կազմակերպությունները

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է կազմակերպչական եւ նյութական աջակցություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հայրենակիցների մշակութային կենտրոններին, ազգային հասարակություններին, համայնքներին, ասոցիացիաներին, կրթական եւ այլ կազմակերպություններին, միջոցներ է ձեռնարկում սույն ոլորտում միջպետական համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

Հոդված 23. Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում այլ պետությունների մշակութային կազմակերպությունները

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը միջպետական համաձայնագրերի հիման վրա սահմանում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում բնակվող համայնքների, մշակութային կենտրոնների, ազգային հաստատությունների, ասոցիացիաների, կրթական եւ այլ կազմակերպությունների արտերկրների կողմից աջակցման պայմանները, երաշխավորում է նշված կառույցների իրավական պաշտպանությունը:

 

ԳԼՈՒԽ 4.
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային սեփականությունը

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային սեփականության կազմը որոշվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության սուբյեկտներին ներկայացնելու կարգով: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային սեփականությունը գտնվում է պաշտպանության հատուկ ռեժիմի ներքո եւ օգտագործվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային ժառանգության հատուկ արժեքներ հանդիսացող օբյեկտների տիրման, օգտագործման եւ բաշխման իրավասությունները փոփոխվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության որոշումների հիման վրա` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային ժառանգության հատուկ արժեքներ հանդիսացող օբյեկտների սեփականատերերի հետ համաձայնության գալու դեպքում: Որոշումները կայացվում են անկախ փորձագիտական հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա` հաշվի առնելով` պատմականորեն կայացած հավաքածուների եւ այլ ժողովածուների շահերի ամբողջականությունը, դրանց պահպանման պայմանները, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առավել հասանելիությունը, օբյեկտի ծագումը:

Հոդված 25. Համահայկական գրադարանային, թանգարանային, արխիվային եւ այլ հիմնադրամները

Հայկական գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո եւ այլ համանման հիմնադրամների ամբողջությունը, դրա պահպանումը, գործառնությունը եւ զարգացումը, ապահովվում է պետության կողմից:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Թանգարանային հիմնադրամի առարկաները, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արխիվային հիմնադրամի եւ Ազգային գրադարանային հիմնադրամի փաստաթղթերը, որոնք գտնվում են մշակույթի պետական եւ տեղական ինքնակառավարման հաստատությունների օպերատիվ կառավարման համակարգում, համարվում են մշակույթի պետական եւ տեղական ինքնակառավարման հաստատությունների հատուկ արժեքներ հանդիսացող շարժվող գույք:

ԳԼՈՒԽ 5.
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Ստեղծագործական աշխատողների դրությունը եւ պետությունը

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ստեղծագործական աշխատողի բացառիկ դերը մշակույթի ոլորտում, իր ազատությունները, բարոյական, տնտեսական եւ սոցիալական իրավունքները` Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը`

  • խթանում է ստեղծագործական աշխատողների գործունեությունը, մշակույթի պահպանումը եւ զարգացումը,
  • ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի եւ զբաղվածության համար պայմաններն այնպես, որ դրանք հնարավորություն ունենան իրենց համար ցանկալի ձեւով նվիրվելու ստեղծագործական գործունեությանը,
  • նպաստում է նյութական ապահովմանը, ստեղծագործական աշխատողների ազատությանը եւ անկախությանը,
  • աջակցում է ստեղծագործական աշխատողներին միջազգային ստեղծագործական կապերի ընդարձակմանը,
  • իրականացնում է երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրում ընդունված դրույթներ, որոնք հաշվի են առնում երեխայի ստեղծագործելու ցանկության առանձնահատկությունը:

Հոդված 27. Ստեղծագործական կազմակերպությունները եւ պետությունը

 Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ստեղծագործական կազմակերպությունների (ասոցիացիաների, ստեղծագործական միությունների, գիլդիաների եւ այլն, ինչպես նաեւ կազմակերպությունների դաշնությունների եւ անդրդաշնությունների, ստեղծագործական աշխատողների միջազգային հանրությունների բաժանմունքների եւ բաժինների) ստեղծմանը եւ գործունեության ծավալմանը: Պետությունն ապահովում է ստեղծագործական աշխատողներին ներկայացնող կազմակերպություններին` մշակույթի ոլորտում քաղաքականության մշակման գործում մասնակցելու հնարավորությամբ, միջոցառումների մշակման ժամանակ խորհրդակցում է դրանց հետ մշակույթի եւ արվեստների, զբաղվածության, աշխատանքի պայմանների ոլորտում` կադրերի պատրաստման գծով, չի խառնվում դրանց գործունեությանը, եթե դա նախատեսված չէ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Իրավական, սոցիալ-տնտեսական եւ այլ հարաբերություններում պետությունը հավասար կերպով աջակցում է ինչպես անհատ ստեղծագործողներին, այնպես էլ ստեղծագործական կազմակերպությունների անդամներին:

ԳԼՈՒԽ 6.

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 28. Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում մշակույթի պահպանման եւ զարգացման պետական ծրագրերը

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում է մշակույթի պահպանման եւ զարգացման պետական ծրագրեր, որոնք ներառում են պետության մշակութային քաղաքականությունը եւ այն իրականացնելու ճանապարհը:

Հոդված 29. Պետության պարտականությունները քաղաքացիների մշակութային գործունեության, մշակութային արժեքների եւ բարիքների նկատմամբ մատչելիության ապահովման գործում

 Մշակութային գործունեության, մշակութային արժեքների եւ բարիքների համընդհանուր մատչելիության ապահովման նպատակներից ելնելով` բոլոր քաղաքացիների համար պետական մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում պարտավոր են`

  • խրախուսել քաղաքացիների գործունեությունը մշակութային զարգացման, ստեղծագործության եւ ինքնակրթվածությամբ, սիրողական արվեստով եւ արհեստներով զբաղվելու ուղղությամբ երեխաներին ուղղորդելու գործում,
  • ստեղծել պայմաններ գեղագիտական դաստիարակչության եւ գեղարվեստական կրթության համար նախ եւ առաջ կազմակերպություններին աջակցման եւ զարգացման միջոցով, որոնք իրականացնում են կրթական գործունեություն` արվեստների եւ մշակույթների բնագավառներում համապատասխան կրթական ծրագրերի, ինչպես նաեւ հանրամատչելի գրադարանների կողմից հիմնական ծառայություններ մատուցելու դիմաց բնակչության համար անվճար կարգի պահպանման ուղղությամբ;
  • խթանել մշակույթի ոլորտում բարեգործության, մեկենասության եւ հովանավորության զարգացումը,
  • իրականացնել մշակույթի ոլորտում սեփական հովանավորություն` բնակչության տնտեսապես եւ սոցիալապես առավել անպաշտպան խավերի եւ խմբերի նկատմամբ:

 Հոդված 30. Պետության պարտականությունները մշակութային գործունեության բոլոր սուբյեկտների ինքնակայացվածության եւ ազատությունների ապահովման հարցում

 Պետական կառավարման մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները չեն խառնվում քաղաքացիների եւ նրանց միությունների, մշակույթի պետական եւ ոչ պետական կազմակերպությունների ստեղծագործական գործունեությանը, բացառառապես այն դեպքերի, երբ նման գործունեությունը հանգեցնում է պատերազմի քարոզչությանը, բռնությանը, ռասայականության ատելության սերմանմանը, ազգային, կրոնական, դասային եւ այլ բացառությունների կամ անհանդուրժականությանը, պոռնոգրաֆիայի:

Հոդված 31. Պետության պարտականությունները տաղանդների ինքնաիրացման համար պայմաններ ստեղծելու հարցում

 Պետական կառավարման մարմիններն իրականացնում են իրենց հովանավորությունը երիտասարդ տաղանդների, ստեղծագործ երիտասարդության, սկսնակների, սկսնակ ստեղծագործ կոլեկտիվների նկատմամբ` չոտնահարելով նրանց ստեղծագործական անկախությունը:

Նման հովանավորության բովանդակությունը, ձեւերը եւ եղանակները որոշվում են մշակույթի պահպանման եւ զարգացման պետական ծրագրերի միջոցով:

 Հոդված 32. Պետության պարտականությունները Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ազգային մշակույթների համար առաջնային պայմանների ապահովման հարցում

Պետությունը հովանավորում է ազգային մշակույթը, արվեստը եւ մշակութային գործունեության այլ տեսակները:

 

ԳԼՈՒԽ 7.

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 33. Մշակույթի ոլորտում պետական մարմինների լիազորությունները

Մշակույթի ոլորտում պետական մարմինների լիազորություններն են`

  • մշակույթի ոլորտում մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովումը,
  • մշակութային քաղաքականության հիմքերի հաստատումը, մշակույթի ոլորտում օրենսդրության եւ մշակույթի պահպանման եւ զարգացման պետական ծրագրերի ընդունումը,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ազգային մշակութային սեփականության տիրապետման կարգի եւ տնտեսական գործունեության հիմքերի, սեփականության հարաբերությունների իրավական կարգավորումը,
  • բյուջեի ձեւավորումը` ներառյալ մշակույթի համար ծախսերի մասը,
  • մշակութային համագործակցության ոլորտում արտաքին քաղաքականության համակարգումը,
  • մշակութային արժեքների ներմուծման եւ արտահանման կարգավորումը,
  • զբաղվածության եւ աշխատանքի վարձատրության որոշումը, հեղինակային պարգեւատրման դրույքաչափի նվազագույն չափի հաստատումը`մշակույթի հաստատությունների միջեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկի հիման վրա,
  • պետական պաշտպանությունը, պահպանումը, օգտագործումը, նշանակության մշակութային օբյեկտների ժողովրդականացումը (պատմության եւ մշակույթի հուշարձանների), որոնց ցանկը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային ժառանգության հատուկ թանկարժեք օբյեկտների պաշտպանությունը եւ պահպանումը այն կարգով, որը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում մշակույթի վիճակի մասին ամենամյա պետական հաշվետվության պատրաստումը եւ տարածումը:

Հոդված 34. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունները մշակույթի ոլորտում

 Մշակույթի ոլորտում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորություններն են`

  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գրադարանների ներառմամբ` բնակչության գրադարանային ծառայության կազմակերպումը,
  • ազգային թանգարանների ստեղծումը եւ դրանց աջակցումը,
  • արվեստի եւ մշակույթի կազմակերպումը եւ դրանց աջակցումը,
  • ժողովրդական գեղարվեստական արհեստների աջակցումը,
  • կրոնական եւ մշակութային տեղական համայնքների աջակցումը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն իրավասու են մասնակցելու միջոցառումների ֆինանսավորմանն այն մշակութային ժառանգության օբյեկտների (մշակույթի եւ պատմության հուշարձանների) պահպանման եւ ժողովրդականացման գործում, որոնք կազմում են պետական սեփականության եւ մշակութային ժառանգության օբյեկտների պետական պահպանման մաս, ինչպես նաեւ` վերակառուցման հարցում, այդ թվում եւ` տեխնիկական վերազինման, վերականգման եւ կապիտալ վերանորոգման բաղադրիչների ներգրավմամբ` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության սուբյեկտի տարածքում գտնվող եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքը, որն ամրագրված է տնտեսական վարման կամ պետական կրկեսների օպերատիվ կառավարման իրավունքի տեսքով:

Հոդված 35. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները մշակույթի ոլորտում

 Մշակույթի ոլորտում գյուղական համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են՝

  • բնակչության գրադարանային ծառայության կազմակերպումը եւ գրադարանային հիմնադրամների եւ գյուղական համայնքի գրադարանների պահպանման ապահովումը եւ համալրումը,
  • մատչելիության կազմակերպման համար պայմանների ստեղծումը եւ մշակույթի ոլորտում կազմակերպությունների կողմից գյուղական համայնքի մարդկանց ծառայություններով ապահովումը,
  • տեղական պետական նշանակության եւ գյուղական համայնքի տարածքի սեփականության ներքո գործող մշակութային ժառանգության օբյեկտների (մշակույթի եւ պատմության հուշարձանների) պաշտպանությունը, պահպանումը, օգտագործումը եւ ժողովրդականացումը,
  • տեղական, ավանդական, ժողովրդական, գեղարվեստական, ստեղծագործական զարգացման համար պայմանների ստեղծումը, գյուղական համայնքի ժողովրդական գեղարվեստական արհեստների պահպանման մասնակցությունը, զարգացումը եւ վերածնունդը:

Մշակույթի ոլորտում քաղաքային համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են՝

  • քաղաքային համայնքի բնակչության գրադարանային ծառայության կազմակերպումը եւ գրադարանային հիմնադրամների եւ ապատների գրադարանների պահպանման ապահովումը եւ համալրումը,
  • մատչելիության կազմակերպման համար պայմանների ստեղծումը եւ մշակույթի ոլորտում կազմակերպությունների կողմից քաղաքային համայնքի մարդկանց ծառայություններով ապահովումը,
  • տեղական պետական նշանակության եւ քաղաքային համայնքի տարածքի սեփականության ներքո գործող մշակութային ժառանգության օբյեկտների (մշակույթի եւ պատմության հուշարձանների) պաշտպանությունը, պահպանումը, օգտագործումը եւ ժողովրդականացումը,
  • տեղական, ավանդական, ժողովրդական, գեղարվեստական, ստեղծագործական զարգացման համար պայմանների ստեղծումը, քաղաքային համայնքի ժողովրդական գեղարվեստական արհեստների պահպանման մասնակցությունը, զարգացումը եւ վերածնունդը:

                                                                

ԳԼՈՒԽ 8.

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 36. Մշակույթի ոլորտի կազմակերպությունների ստեղծման, վերակազմավորման եւ դադարեցման ընդհանուր պայմանները

 Մշակույթի ոլորտի կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման եւ դադարեցման ընդհանուր պայմանները սահմանվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որի համաձայն՝ իրենց իրավասությունների շրջանակներում մշակույթի կազմակերպությունների հիմնադիրներ կարող են հանդիսանալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, իր սուբյեկտները, պետական կառույցները, ինչպես նաեւ իրավասու ֆիզիկական եւ իրավաբանական այլ անձինք:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Թանգարանային հիմնադրամների առարկաների կիրառման եւ օգտագործման, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արխիվային հիմնադրամի փաստաթղթերի եւ ազգային գրադարանային հիմնադրամիմասին որոշումների ընդունումը՝ այն դեպքում, երբ պետական ինքնակառավարման մարմինների հաստատությունների վերակազմավորումը կամ դադարեցումն իրականացվում է այն կարգով, որը սահմանված է օրենքով, հաստատված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 Հոդված 37. Կազմակերպության կողմից մշակույթի ոլորտում կառավարման առանձնահատկությունները

Մշակույթի ոլորտում կազմակերպության կառավարման մարմինների կառուցվածքների առանձնահատկությունները, այդ մարմինների իրավասությունները, դրանց ձեւավորման եւ գործունեության կարգերը սահմանվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սույն կազմակերպության կանոնադրությամբ:

Մշակույթի ոլորտում կազմակերպության կանոնադրությունը կարող է նախատեսել այդ կազմակերպության կոլեգիալ մարմինների (հոգեբարձուների, դիտորդական եւ գեղարվեստական խորհուրդների եւ այլն) ստեղծումը եւ կարող են որոշվել դրանց գործառույթները:

Հոդված 38. Մշակույթի ոլորտում սեփականաշնորհումը

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքները, որոնք պահպանվում են պետական եւ տեղական պետական թանգարաններում. արխիվներում եւ պատկերասրահներում, գեղարվեստական արդյունաբերության ձեռնարկությունների տեսակավորված առանձնասենյակներում՝ ներառյալ տարածքներն ու շինությունները, որտեղ դրանք տեղակայված են՝ ենթակա չեն սեփականացման:

Մշակույթի այլ օբյեկտների սեփականացումը թույլատրելի է, եթե այն համապատասխանում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետեւյալ դրույթներին՝

  • որպես գործունեության հիմնական տեսակի՝ մշակութային գործունեության պահպանման,
  • պրոֆիլային ծառայությունների պահպանման,
  • բնակչության արտոնյալ կատեգորիաների սպասարկման կազմակերպման,
  • աշխատանքային տեղերի ստեղծված թվաքանակի (մինչեւ 41 տարի տեւողությամբ) եւ աշատողներին սոցիալական երաշխավորման ապահովման:

Հոդված 39. Մշակույթի ոլորտում կազմակերպության ֆինանսական ռեսուրսները

Մշակույթի ոլորտում կազմակերպությունը մարում է իր բոլոր ծախսերը հիմնադիր(ներ)ի միջոցների, իր գործունեության եկամուտների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրելի այլ եկամուտների եւշահույթների հաշվին:

Մշակույթի ոլորտում կազմակերպության հիմնադիրը, որը գործում է բյուջետային եւ ինքնավար հաստատման ձեւով, իրականացնում է բյուջետային եւ ինքնավար հաստատման գործունեության ֆինանսական ապահովումը՝ կապված հիմնադիրի կողմից ներկայացված առաջադրանքների համաձայն, այն՝ անվճար թե մասնամբ վճարովի վարձատրմամբ՝ աշխատանքների կատարման եւ սպառողի համար ծառայություն ցուցաբերելու հետ: Նա ամբողջ ծավալով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հոգում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Թանգարանային հիմնադրամի պետական մասի՝ գրադարանային եւ արխիվային հիմնադրամների, համալրման, ապահովման եւ պահպանման ֆինանսավորման ծախսերը, ինչպես նաեւ մշակութային ժառանգության օբյեկտների օգտագործումը եւ պահպանումը՝ տրված բյուջետային եւ ինքնավար հաստատմանը՝ օրենքի համաձայն:

Մշակույթի ոլորտում կազմակերպության գործունեություն ծավալելու իրավունքը՝ հայկական եւ արտերկրյա իրավական եւ ֆիզիկական անձնանց կողմից անհատույց զոհաբերությունների (գումար, սուբսիդիա) ուղղությամբ (միջազգային կազմակերպությունների թիվը չի սահմանափակվում):

Ֆինանսական միջոցների կիրառումն իրականացվում է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ մշակույթի ոլորտում կազմակերպության կանոնադրության համաձայն:

Հոդված 40. Մշակույթի ոորտում պետական եւ տեղական պետական կազմակերպությունների շահույթ հետապնդող գործունեությունը

Մշակույթի ոլորտում պետական եւ տեղական պետական կազմակերպություններն իրավասու են իրականացնել շահույթ հետապնդող գործունեություն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Հոդված 41. Մշակույթի ոլորտում արտաքին տնտեսական գործունեությունը

Մշակույթի ոլորտում կազմակերպություններն իրականացնում են արտաքին տնտեսական գործունեություն, մասնագիտացված, այդ թվում նաեւ՝ աճուրդային առեւտուր, արվեստի ստեղծագործություններ, ժողովրդական եւ գեղարվեստական շինվածքներով արհեստներ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ պատկերակցական (գրաֆիկական) արտադրանք:

Արհեստի ժամանակակից պատկերակցական (գրաֆիկական), գեղազարդական-կիրառական եւ այլ տեսակների ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթը (հաշվարկներով գործող երկրներում՝ գործադիր գործունեությունից դեպի ազատ փոխակերպվող արտաժույթ) բաշխվում է հեղինակների, դերակատարների եւ միջնորդների միջեւ կնքված պայմանագրի միջոցով, որն էլ ենթակա է հարկման՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության համաձայն:

Մշակութային արժեքները, որոնք պահպանվում են պետական եւ տեղական պետական թանգարաններում, գրադարաններում, արխիվներում եւ այլ մշակույթի ոլորտում գործող պետական կազմակերպություններում, չեն կարող օգտագործվել ապառիկի տեսքով կամ կալանք դրվելու նպատակով:

Հոդված 42. Մշակույթի ոլորտում գների եւ գնագոյացման քաղաքականությունը

Ապրանքների եւ վճարովի ծառայությունների գները` ներառյալ տոմսերի գները, կազմակերպությունները սահմանում են ինքնուրույն: Վճարովի միջոցառումների կազմակերպման ժամանակ մշակույթի ոլորտում կազմակերպությունները սահմանում են արտոնություններ նախադպրոցական տարիքի երեխաների, սովորողների, հաշմանդամների, զինվորականների, զինակոչված ժամկետային զինծառայողների համար: Մշակույթի ոլորտում կազմակերպությունների համար արտոնություններ սահմանվող կարգը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 43. Մշակույթի ոլորտում կազմակերպությունների փոխհարաբերությունները գործունեության այլ ոլորտների կազմակերպությունների հետ

Մշակույթի ոլորտում կազմակերպություններն իրավասու են առանց բացառությունների գովազդային եւ այլ նպատակներով կիրառել սեփական խորհրդանիշը (պաշտոնական եւ այլ անվանումներ, ապրանքանիշը, էմբլեման), ինչպես նաեւ պայմանագրային հիմքի վրա թույլատրել նման կիրառումը այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց:

Ձեռնարկությունները, հաստատություններն ու կազմակերպությունները կարող են պատրաստել եւ տալ արտադրանք (այդ թվում` գովազդային) մշակույթի եւ մշակութային սեփականության օբյեկտների, մշակույթի գործիչների պատկերմամբ (վերարտադրությամբ)` սեփականատերերի պաշտոնական թույլտվության եւ անձնանց պատկերման առկայության դեպքում:

Պատկերի օգտագործման համար վարձի սահմանումն իրականացվում է պայմանագրի հիման վրա: Առանց թույլտվության պատկերի օգտագործման դեպքում կիրառվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրական նորմերը: Պետական այլ ձեռնարկություններին, հաստատություններին եւ կազմակերպություններին (այդ թվում` կրոնական) շինության փոխանցման ժամանակ, որում տեղակայված է մշակույթի ոլորտում գործող կազմակերպությունը եւ որոնք իրականացնում են այդ փոխանցումը, պարտավոր են նախապես մշակույթի ոպորտում կազմակերպությանը հավասարաարժեք շինություն տրամադրել:

Հոդված 44. Մշակույթի ոլորտում աշխատողների աշխատանքի վարձատրման սկզբունքները եւ աշխատանքային հարաբերությունները

Ստեղծագոր’ական միությունները, արհմիությունները եւ այլ հասարակական կազմակերպությունները ստեղծագործական աշխատողների սոցիալական աջակցման նպատակներից ելնելով` կարող են ստեղծել աշխատանքի տեղավորման աջակցման ծառայություն եւ հատուկ հիմնադրամներ նշված քաղաքացիներին սոցիալական աջակցման համար: Մշակույթի ոլորտում կազմակերպության աշխատողների կենսաթոշակային ապահովումն իրականացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 9.

ԱՐեւՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՏ

 Հոդված 45. Միջազգային մշակութային փոխանակումների սուբյեկտները

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն աջակցում է միջազգային մշակութային կապերի սուբյեկտների շրջանակներին, խթանում է ինքնուրույն ուղիղ մասնակցությունը մասնավոր անձնանց, կազմակերպությունների, հաստատությունների եւ ձեռնարկությունների մշակութային փոխանակումներում:

Հոդված 46. Միջազգային մշակութային փոխանակումների առաջնահերթությունները եւ քաղաքականությունը

 Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը եւ միջազգային մշակութային առաջնահերությունների փոխանակումները սահմանվում են պետական ծրագրերի, այլ պետությունների հետ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համաձայնագրերի միջոցով:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության միջազգային մշակութային փոխանակումների առաջնահերթային ուղղությունների շարքին դասվում են

  • մշակութային արժեքների ու բարիքների համատեղ արտադրությունը,
  • մշակույթի եւ արհեստների բնագավառում կադրերի պատրաստումը,
  • նոր տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների, մշակութային գործունեության համար սարքավորումների մշակումն ու ներդրումը,
  • կրթական ծրագրերի, մեթոդական նյութերի եւ գիտաուսումնական գրականության փոխանակումը:

Հոդված 47. Հայ մշակութային եւ պատմական արժեքները Արեւմտյան Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է նպատակաուղղված քաղաքականություն` ուղղված ապօրինի ճանապարհով իր տարածքից տեղահանված մշակութային արժեքների վերադարձմանը:

Ապօրինի ճանապարհով արտասահման տեղահանված բոլոր մշակութային արժեքները, որոնք ճանաչվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային սեփականությունը, ենթակա է Հայրենիք վերադարձմանը` անկախ դրա գտնվելու վայրից, ժամանակից եւ տեղահանման հանգամանքներից:

Պետությունը մշակում եւ իրականացնում է միջոցներ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ժողովուրդների մշակութային բնակչության պահպանման, արտերկրներում գտնվող մահացած հայրենակիցների հողարկավորման ուղղությամբ:

Հոդված 48. Մասնակցությունը միջազգային կազմակերպությունների մշակույթի ոլորտում

 Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ստեղծվել միջազգային մշակութային հիմնադրամների եւ կազմակերպությունների բաժանմունքներ եւ այլ կառույցներ: Ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է իրավունք ունենալ ինտեգրվել մշակույթի ոլորտում միջազգային կազմակերպությունների` համաձայն այն կարգի, որը սահմանվում է նրանց կանոնադրությամբ: Մշակույթի ոլորտում կազմակերպություններն իրավունք ունեն ներգրավել իրենց շարքերն օտարերկրյա անդամների, ինչպես նաեւ ինքնուրույն բաշխել օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից եւ մասնավոր անձանցից եկող նպատակային ռեսուրսները:

 

ԳԼՈՒԽ 10.
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ 
ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 49. Մշակույթի ոլորտում օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

 Մշակույթի ոլորտում օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը սահմանվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 Հոդված 50.

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

16 հունիս 2015 թ.

Please follow and like us: