Video: Հայ-ռուսական հարաբերություններն իրապես զարգանալու են. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն չի սպառնում, այլեւ այդ հարաբերությունները իրապես զարգանալու են։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

»Այսօր շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ։ Մեր հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Մենք բաժանվել ենք որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն չի սպառնում, այլեւ այդ հարաբերությունները իրապես զարգանալու են, խորանալու են, եւ ՀՀ պետական ու ազգային շահերը այս համատեքստում միայն ու միայն առավելություններ են ստանալու»,- ասել է Փաշինյանը

«Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով, Եվրամիության, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի հետ։ Դրա համար կան բոլոր նախադրյալները։ Վերջին տասը օրվա ընթացքում Հայաստանի միջազգային հեղինակությունը կրկնապատկել ու քառապատկել եք»,- նշել է նա։

News.am

Photo: Sputnik

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 × one =