28.03.2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 28-03-2018 թ., Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. 2018 թ. ապրիլի 24-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքացիների մասնակցության մասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին:
  2. 2018 թ. մայիսի 25-ից 26-ը ՀՀ  ԳԱԱ եւ Սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող  Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցության վերաբերյալ:
  3. 2018 թ. մայիսի 27-ից 28-ը  Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքացիների մասնակցության մասին Երևանում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում կազմակերպվող տոնական միջոցառումներին եւ արարողություներին նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
  4. 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 2-ը  Երևանում և Իջեւանում կազմակերպվող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին մասնակցության վերաբերյալ:
  5. Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքության հոգեւոր ճեմարան Արեւմտյան Հայաստանի երիտասարդների ընդունելությանը վերաբերող հարցեր:
  6. Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

27.03.2018թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

three + sixteen =