Գերմանիայի ՆԳ նոր նախարար. Երկրում իսլամը տեղ չունի

Գերմանիայի ներքին գործերի նոր նախարար Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ իր կարծիքով՝ երկրում «իսլամը տեղ չունի»: Նման դիրքորոշումը կտրականապես հակասում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զեեհոֆերը, որը վերջերս է ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունում, վաղուց ի վեր ակտիվորեն քննադատում է փախստականների նկատմամբ Մերկելի քաղաքականությունը եւ հիմա ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը:

Նրա խոսքը կարելի է դիտարկել որպես ընտրողների ձայների մի մասի հետնվաճման փորձ, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությանը:

Զեեհոֆերը, որը ղեկավարում է Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության հետ մշտական դաշինքի մեջ մտնող կուսակցությունը, հանդես է եկել նաեւ ապաստան չստացած միգրանտների  արտաքսման կանոնների խստացման օգտին:

2015 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան մեկ միլիոն միգրանտ, երբ Մերկելը թույլ էր տվել երկիր մուտք գործել ռազմական հակամարտությունից փախած սիրիացիներին:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 × three =