Թուրքիան կարող էր մասնակից լինել ռուսական «Սու-25»-ի խոցմանը. աղբյուր

Սիրիայում խոցված ռուսական «Սու-25» ինքնաթիռի թռիչքի ցածր բարձրությունը կարող էր կապված լինել այն բանի հետ, որ Թուրքիան խոստացել էր «անվտանգության երաշխիք տալ այս տարածքում», հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրը: Հենց Անկարան է վերահսկում Իդլիբի դեէսկալացման գոտին:

 

«Թռիչքային հանձնարարությունը մշակելիս նրանք կարող էին ապավինել դրան»,- նշել է պարբերականի աղբյուրը: Զինվորականների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել բավականին ցածր՝ մոտ 4 մետր բարձրության վրա մանեւրը իրականացնելիս:

Հիշեցնենք, որ ռուսական «Սու -25»-ը խոցվել է փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ նահանգում: Միջադեպի համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ Ան-Նասր» ահաբեկչական խմբավորումը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nineteen + sixteen =