Սարգիս Հացպանյանը մահացել է

Այսօր, հունվարի 20-ին, 55 տարեկան հասակում  Ֆրանսիայի Լիոն քաղաքի բժշկական կլինիկաներից մեկում ծանր հիվանդությունից  հետո մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Սարգիս Հացպանյանը ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։

Ակտիվորեն մասնակցել է Հայաստանի հասարակական -քաղաքական պրոցեսներին։
Սարգիս Հացպանյանը փայլուն հռետոր էր իր սկզբունքային դիրքորոշումներով, ում  հասարակական ելույթները եւ մամուլի ասուլիսները միշտ մարդաշատ էին ու հրատապ։
Օրերս Սարգիս Հացպանյանին շնորհվել է Հրանդ Դինքի անվան շքանշան՝ որպես Դինքի գաղափարակցի  և իր  գործունեությամբ ու ելույթներով Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովի։
Նրա ընկերները Երևանում հունվարի 23-ին այդ կապակցությամբ կազմակերպել էին ասուլիս՝ վերջին ամիսներին Ֆրանսիայում բուժման մեջ գտնվող Սարգիս Հացպանյանի նկատմամբ իրենց հարգանքը հայտնելու նպատակով, սակայն ցավով ենք նշում, որ ասուլիսը տեղի կունենա նրա մահից հետո։
«Նոյյան Տապանը» խորին ցավակցությունն է հայտնում Սարգիս Հացպանյանի ընտանիքի անդամներին,  հարազատներին ու ընկերներին։
Ստորև ներկայացված են Սարգիս Հացպանյանի վերջին շրջանում ունեցած մամուլի ասուիլիսները և ելույթները «Նոյյան Տապան»-ում։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 − two =