20.12.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 20-12-2017 թ., Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. «Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային միության ներկայացուցիչների մասնակցությունը 2017 թ. դեկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած «Էտնո Էրատո» («ЭТНО — ЭРАТО 2017 )» Եվրասիական տարածաշրջանի ազգային տարազների միջազգային մրցույթին:
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների մասնակցությունը «Ռուս — հայկական համագործակցություն. արդյունքները, հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով միջազգային համաժողովին, որ կազմակերպված էր Մոսկվայում 15-ը դեկտեմբերի 2017 թ. «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի կողմից:
  3. 14 դեկտեմբեր 2017 թ. Մոսկվայում կայացած Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ռեգիոնալ ժողով-խորհրդակցության վերաբերյալ:
  4. 2017 թ. դեկտեմբերի 14-18-ը ՌԴ ԶԼՄ-ների եւ Վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների եւ խորհրդատվության վերաբերյալ:
  5. Ռուսաստանի Կառավարության 1918 թ. հունվարի 11-ի «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին) դեկրետի 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ (Համաձայն 16 սեպտեմբերի 2017 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի ընդունած որոշման):
  6. Մերձավոր Արեւելքի ներկա իրողությունների եւ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման վերաբերյալ:
  7. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության միջպետական հարաբերություններ ու կապեր հաստատելու աշխատանքների վերաբերյալ:
  8. Արեւմտյան Հայաստանի հայերի քաղաքացիության շնորհման աշխատանքների վերաբերյալ:
  9. Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

19.12.2017 թ.

Please follow and like us: