Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Հարգելի Պարոն Նախագահ, Հարգելի Պարոն Վարչապետ.

Հարգելի գործընկերներ` Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) պատգամավորներ, Կառավարության անդամներ.

Այսօր 17 դեկտեմբեր 2016 թ. իր աշխատանքներն է սկսում Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 4-րդ նստաշրջանը.

Սա շատ հատկանշական օր է մեր կյանքում պատմական հայրենիքի վերածնման եւ Արեւմտյան Հայաստանի պետականաստեղծ կառույցների ձեւավորման գործում:

Ուղիղ 12 տարի առաջ, 17 դեկտեմբեր 2004 թ., ազատագրված Արցախի Շուշի քաղաքում Արեւմտյան Հայաստանի հայերի հիմնադիր ժողովում հիմնվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ ընդունվեց «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքների մասին» հռչակագիրը, իսկ 2007 թ. իսկ 2007 թ. «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» հռչակագիրը, որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ:

Անցնող տարիների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն արդյունավետ աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական հանձնաժողովի շրջանակներում մասնակցելով ՄԱԿ–ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի ձեւավորման ու ընդունման, դրա հիմքերի վրա Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության կառույցի ձեւավորման, ինչպես նաեւ հետագայում Արեւմտյան Հայաստանի պետական ողջ համակարգի ձեւավորման գործընթացներում:

 

Բարեկամներ,

Մեկ շաբաթ առաջ, 8 դեկտեմբեր 2016 թ., Փարիզում, կյանքից հեռացավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադիրներից Էդուարդ Թովմասյանը, մարդ, որ ամբողջ կյանքը նվիրաբերեց Արեւմտյան Հայաստանի ազատագրության ու վերածնման գործին:

Խնդրում ենք հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը: Շնորհակալություն:

 

Հարգելի գործընկերներ,

1-ին գումարման 3-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում Խորհրդարանը շարունակել է իր արդյունավետ աշխատանքը:

Կառավարության եւ Նախագահական համակարգի հետ միասին սերտ համագործակացությամբ իրականացվել նշանակալի աշխատանք, որից մի քանիսը կներկայացնենք Ձեր ուշադրությանը:

Մարտ 2016 – հոկտեմբեր 2016

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատգամավորները ու պաշտոնյաները վարչապետի գլխավորությամբ մասնակցել են «Խնուս» Մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրությանը եւ միջոցառումներին Սոչիում եւ Աբխազիայում:

Կազմակերպվել է «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը եւ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «ԱՅԲ Քէ» գրքի շնորհանդեսը Ռուսաստանի Դաշնության Օբնիսկ եւ Տվեր քաղաքներում:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնության որոշ հայ համայնքներում մեր գործունեությունը խոչըդոտների է հանդիպում, այդ իմաստով վերոնշյալ միջոցառումները չափազանց կարեւոր են, ինչպես կապերի հաստատման ու ամրապնդման, այնպես էլ տեղի հայ համայնքներին հասցնելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավումքների պաշտպանության ոլորտում իրականացված մեր աշխատանքների վերաբերյալ լուրջ ու ծավալուն տեղեկատվություն:

Ապրիլ 2016

Արցախի եւ ՀՀ-ի սահմաններին ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ, ապրիլի 3-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարան) հանդես եկավ հայտարարությամբ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ պետությունների խորհրդարաններին, որտեղ մասնավորապես ասված էր. «Մերձավոր Արեւելքի հակամարտության հրահրողները եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը, որպեսզի խուսափեն իրենց արարքների անխուսափելի պատասխանատվությունից, ձգտում են պատասխանատվությունը իրենց եւ Թուրքիայի Հանրապետության վրայից փոխանցել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններ` Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի միջոցով: Այսպիսով, փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իրենց իրական նպատակներից եւ հանցագործ ծրագրերից Մերձավոր Արեւելքում, ու փրկել Թուրքիայի Հանրապետությունը եւ նրա հրահրողներին անխուսափելի պատասխանատվությունից:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես այն երկրներին, որոնք ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացում, գործուն քայլեր ձեռնարկել, ստիպելով Ադրբեջանի Հանրապետությանը դադարեցնել ագրեսիան եւ հարկադրել խաղաղության:

Հակամարտության հետագա վատթարացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմի համար:

Ամեն ինչ կավարտվի այնտեղ, որտեղ սկսվել է, այդ թվում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ`Արեւմտյան Հայաստանում»:

Սեպտեմբեր 2016

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային ու հայրենասիրական հասարակական միությունների եւ Հաւատքի հարցերի մշտական յանձնաժողովների ջանքերով Երեւանում տեղի ունեցավ «Այլակրօն հայերն աշխարհի» թեմայով խորհրդաժողովը, որը բարձրացրեց այլակրոն հայերին ազգային – պետական ծրագրերում ներգրավելու հարցերը:

24 ապրիլ – 12 դեկտեմբեր 2016

2015 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին Ֆրանսիայում՝ Փարիզում եւ Մարսելում, Շվեյցարիայում՝ Ժնեւում եւ Լոզանում կազմակերպված եւ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայկական հարցի կարգավորմանը, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովներին: Վերոնշյալ թեմայով Եվրոպայում համաժողավների շարքը շարունակվեց մինչեւ 2015 թ.-ի դեկտեմբեր ամիսը, որոնց ակտիվ մասնակցեցին Խորհրդարանի պատգամավորները:

Հունիս 2016

Նախագահական համակարգի եւ Խորհրդարանի համագործակցությամբ հնարավոր եղավ մասնակցությունը ՄԱԿ-ի կողմից չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին Աբխազիայում, որտեղ տեղի ունեցան կարեւոր շփումներ ու հանդիպումներ երկրի նախագահի, վարչապետի, այլ պաշտոնատար անձանց եւ պատգամավորների հետ: Այդ հանդիպումներում բարձրացվեցին հայ- աբխազական պատմական մշակութային շփումները բարձր մակարդակով շարունակելու հարցերը, համշենահայերի խնդիրները: Հաստատվեցին ամուր կապեր «Աբխազիայի հայերի միության» հետ:

 Հուլիս 2016

Պայմանավորվածություն ձեռք բերվեց Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի եւ Աբխազիայի Խորհրդարանի միջեւ բարեկամության պատգամավորական խումբ ստեղծելու մասին:

Որոշում է կայացվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադրման մասին:

Հայտարարություն է հրապարակվել ուղղված ՅՈՒՆԵՍԿՕին Անիի հարցով:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 23 հունիս 2016 թ. որոշում է կայացրել «Սեւրի խաղաղության պայմանագիրը վավերացնելու մասին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 7 օգոստոս 2016 թ. որոշում է կայացրել «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան վավերացնելու եւ «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիայի XI մասի իրականացման վերաբերյալ»:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 8 օգոստոս 2016 թ. որոշում է կայացրել «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան, որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին:

12.10.2016

Որոշումներ են կայացվել

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Փոստի հիմնադրման մասին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիայի ֆեդերացիայի հիմնադրման մասին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Թեմատիկ ֆիլատելիստական եւ փոստային նամականիշերի (դրոշմանիշների) հրապարակման մասին:

01.11.2016

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են Երևանում եւ Ստեփանակերտում անցկացված Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքներին եւ հանդես եկել ելույթներով:

 17,11. 2016

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության «Regnum» Լրատվական Գործակալության կազմակերպած «Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ» անվանումով միջազգային համաժողովին, որին մասնկացում էին փորձագետներ Ռուսաստանից, ՀՀ-ից, Սիրիայից, Իրանից, Իրաքից, Իսրայելից: Կարդացվել են երկու զեկույցներ.

Խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը ներկայացրել է «Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ», իսկ Խորհրդարանի պատգամավոր, Մշակույթի հանձնաժողովի պատասխանատու Յուլիա Գյուլոյյանը. «Հայ ժողովուրդի մշակութային ու հոգեւոր արժեքների յուրացումն ու ոչնչացումը՝ եւ Թյուրքիոյ նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ» զեկույցները:

07.12.2016

«МИР – это МЫ» հասարակական-քաղաքական ամսագրում հրատարկվել է երեք հոդված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության, Հայկական Հարցի եւ Հայերի ցեղասպանության թեմաներով:

Անցնող ժամանակաշրջանի ընթացքում Խորհրդարանն ընդունեց Արեւմտյան Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող օրենքներ, քննարկվեց եւ հաստատեց հայությանը վերաբերվող միջազգային նշանակության ռազմավարական ծրագրեր եւ ուղղություններ: Եվ այս աշխատանքները մենք շարունակելու ենք: Մինչեւ նոր ընտրությւոնները առաջարկում ենք պատրաստել եւ ընդունել «պաշտպանության եւ զինված ուժերի մասին», «Հայկական լեգեոնի մասին», «Սպորտի մասին», «Քաղաքացիության մասին» եւ այլ: Շարունակվելու է աշխատանքը հիմնական օրենքի վրա՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության:

 

2017 թ. իրականացվելու են շատ կարեւոր միջոցառումներ:

Դրանցից՝

տարվա ընթացքում նշվելու է Հայկական Լեգեոնի ստեղծման 100-ամյակը,

տարեվերջին նշվելու է Ռուսաստանի կառավարության դեկրետի 100-ամյակը,

մի քանի համաժողովներ կանցկացվեն Մոսկվայում, Ռոստովում, Սոչիում, ՀՀ-ում, Աբխազիայում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում:

Եվ ամենակարեւորը.

Համշենահայության կյանքում նշանակալի իրադարձություն կլինի 2017 թվականին Սոչիում եւ Աբխազիայում անցկացվելիք համշենահայության միջազգային համաժողովը՝ «Համշենյան աշխարհ – մենք միասնական ենք» խորագրով, որի շրջանակում տեղի կունենան կոնֆերանսներ եւ մշակութային տարբեր փառատոներ: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ստեղծագործական խմբեր, մշակության եւ կրթական ոլորտի նշանավոր գործիչներ, պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգային ճանաչված լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Աբողջությամբ պատրաստ է ֆորումի ծրագիրը եւ արդեն իսկ համաձայնեցված՝ Աբխազիայի եւ Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ:

Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կաջակցի մեր նախաձեռնությանը եւ ֆորումն իրական տոն եւ ինքնության ճանաչման հարթակ կդառնա համշենահայության համար:

Կարեւորում ենք նաեւ Խորհրդարանի պատգամավորների կատարած աշխատանքը Համշենահայերի 1-ին միջազգային համաժողով նախապատրաստելու հարցով, որին մասնակցեցին Ընտանիքի, կանանց եւ առողջության, Մշակույթի, Մամուլի եւ լրատվության, Երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովների պատասխանատուները եւ անդամները՝ «Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային կազմակերպության նախագահ՝ պատգամավոր Սաիդա Օհանյանի գլխավորությամբ:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում մշակութային, կրթական, դիվանագիտական, միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման համար Արեւմտյան Հայաստանի եւ Ռուսաստանի, ՀՀ-ի, Աբխազիայի, Եվրոպայի պատվիրակների միջեւ:  Նախատեսված է անցկացնել 2017 թ.-ի աշնանը:

2016 թ.-ի ընթացքում՝ Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հանձնաժողովի եւ Ինտելեկտուալ սեփականության իրավունքների (WIPO) հարցերով նստաշրջաններին: ՄԱԿ-ում աշխատանքները կազմակերպվել է Նախագահի նախաձեռնությամբ եւ պետական համակարգի բոլոր ճյուղերի՝ նախագահի ինստիտուտի, խորհրդարանի, կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի համատեղ ուժերով: Սա կրկին հաստատում է, որ նշված բոլոր կառույցներն Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում գործում են համատեղ եւ միասնաբար:

 Սրանք այն համապետական նշանակության ծրագրերն են, որոնք կամրապնդեն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության միջազգային կապերն ու դիրքերը:

 

Հարգելի գործընկերներ.

Խորհրդարանը նախկինում միշտ էլ արագ արձագանքել է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերել են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերին:

Այսօր Մերձավոր Արեւելքում կրկին լարված իրավիճակ է, ինչը կանխատեսելով, դեռեւս 2015 թ.-ի ապրիլի 25-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը հատուկ ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին՝

նշելով, որ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ավարտով իրականում սկսվում է հայության իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլը,

առաջարկելով, ՄԱԿ-ի հովանու ներքո, իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու համար 1918-1920 թթ. կայացված որոշումների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի բնիկների ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հովանու ներքո՝ Բնօրրան Հայրենիքում:

Հաշվի առնելով ներկայի տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրողությունները կարեւոր ենք համարում Խորհրդարանի նախագահության եւ պատգամավորական կազմի աշխատանքների ակտիվացումը՝ ի նպաստ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ու հաստատման: Ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման աշխատանքները, նկատի ունենալով՝ Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու, ինչպես նաեւ ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու խնդիրները, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով:

Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարան) Նախագահ

17.12.2016թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

17 − five =