ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) 4-րդ նստաշրջանում

 

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային Խորհրդի հարգելի անդամներ, հարգելի քաղաքացիներ եւ բարեկամներ

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 12-րդ տարեդարձի առիթով, նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմեն ՏերՍարգսյանին, ով դեկտեմբերի 17-ին կազմակերպելով խորհրդարանի հերթական նիստը’ հարգանքով նշում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Հռչակագիրը:

Օրենսդրական պայմանաժամերի պահպանումը վկայում է համայն աշխարհի եւ մեր ժողովրդի առջեւ, որ Արեւմտյան Հայաստանի ներկայացչության բացակայությունը մի վատ հիշողություն է, որն այլեւս գոյություն չունի հույս ունենալով ընդունել միակից իրագործական սահմանադրություն, որը նման է Կենաց ծառին: Առաջադեմ եւ զարգացող սահմանադրություն, հաշվի առնելով’ պատմության արմատները եւ մեր ժողովրդի տեսանկյունները’ զարգացման եւ անվտանգության ասպարեզներում:

Պարոն Տիգրան Փաշաբեզյանին, ով սեղմ բյուջեյով, ինչ որ կերպ հնարավորություն է ստեղծում կառավարության համար ամրապնդել իր կառույցները եւ բարելավել հարաբերությունները այլ պետությունների եւ մեր ժողովրդի հետ, ինչպես նաեւ կառավարության բոլոր անդամներին, ովքեր օր ու գիշեր պայքարում են իրականացնելու համար նախագահի բանաձեւերն ու որոշումները’ հաշվի առնելով վարչապետի ցուցումները:

Ես ցանկանում եմ նախ եւ առաջ հատուկ շնորհակալություն հայտնել մեր Խորհրդարանի պատգամավորներ’ ամազոնուհիներին, մեր մարտիկներին, համայնքների պատասխանատուներին, ովքեր պայքարում են դժվարին եւ հաճախ շատ ծանր պայմաններում, այդ ամենի հետ մեկտեղ կարողանում են նրբամտությամբ եւ հնարամտությամբ ապահովել իրենց ընտանիքների բարեկեցությունը:

Ես կցականայի այստեղ նշել Խորհրդարանի պատգամավոր մեր վետերանների կամքը, ովքեր ներկա են բոլոր հայրենասիրական արարողություններին, երկինք են բարձրացնում Արեւմտյան Հայաստանի դրոշը եւ զգաստ դիրքով կատարում են Արեւմտյան Հայաստանի հիմնը’ «Զարթիր Լաոն»:

Դրանով նրանք ցույց են տալիս հայ մարտիկի ռազմատենչությունը, որ ունեն եւ գրեթե 100 տարի մասնակցում են բոլոր պատերազմներին եւ մարտերին աչքի լույսի պես պահելով հայրենիքի սերը: Հարգա՜նք:

Ես իհարկե հատուկ շնորհակալություն եմ հայտնում այն պատգամավորներին, ովքեր ի վիճակի են ամեն օր հյուսել այն պարանը, որ մեզ դարձնում եւ միասնական, եւ հավաքական ամրապնդելու մեր պետությունը:

Ես կավարտեմ իմ շնորհակալական խոսքը’ այն հղելով Ազգային Խորհրդի անդամներին, այն անձանց, ովքեր հիմնականում ստվերում են եւ չեն նկատվում, պատրաստում են հողը, որպեսզի մեր պետական համակարը կարողանա հանգիստ ձեւով իրականացնել իր առաքելությունը:

Խորին շնորհակալություն եմ հայտնում մեր նվիրատուներին, ովքեր զորակցում են մեր առաքելություններին իրագործելու մեր ծառայությունները Արեւմտյան Հայաստանի Հանրապետության անունով:

Այսօր մենք կարող ենք նշել, որ այս պայքարին են միացել հույները, ասորի-գալդիենները, Ջավախքի հայերը, Ադրբեջանի հայերը, Աբխազիայի հայերը: Նրանք գիտեն, որ կարող են վստահել ինձ, պարտավորություն, որը իրավական եւ քաղաքական աջակցություն է:

Ահա, Արեւմտյան Հայաստանի մեր բնիկ ժողովրդի իրական եւ կենդանի բաղադրիչները 

Երկու տարի հետո տեղի կունենան նոր ընտրություններ: Մեծ աշխատանք է սպասվում Արեւմտյան Հայաստանին գալիք տարիների ընթացքում, իսկ 2017 թվականը կլինի նախապատրաստման, կազմակերպման եւ ծրագրավորման տարի:

Մենք պետք է ստեղծենք խորհրդարանական հանձնաժողովներ, որոնց օգնության ձեռք կմեկնեն Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ կառավարության անդամները, որպեսզի դիմագրավենք մեր դեմ կանգնած մարտահրավերներին:

Մեր ուժը ամփոփում է եւ մեզ թույլ է տալիս ինքնակամ մասնակցել մարտահրավերներին: Մեր այս ցանկությունը սնվում է մեր նախնիների տառապանքով: Ահա թե ինչ ենք մենք զգում, երբ հասնում ենք Արարատ լեռան գագաթին:

Այս ամիս լրանում է Արեւելյան Լեգիոնի ստեղծման 100-ամյակը: Սկզբում Լեգիոնի մեծամասնությունը կազմում էին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ կամավորներ, ովքեր գալիս էին Կիլիկիայից եւ Մուսա Լեռից:

Արեւելյան Լեգիոնը, որ հետո կոչվեց «Հայկական Լեգիոն», ապագայում հանդիսանում է Արեւմտյան Հայաստանի ազգային բանակի արմատը:

«Հայկական Լեգիոնը», որ այսօր կոչվում է «Հայ Լեգիոն», կվերակենդանանա մոխիրներից, կամավոր պահուստային պարտավորությունների ծրագրի շնորհիվ, որը հաստատվել է Արեւմտյան Հայաստանի թիվ 37-րդ հրամանագրով:

2017 թվականը կլինի Հայ Լեգիոնի 100-ամյակի տարի: Այս առիթով ես կոչ եմ անում բոլոր կամավորներին միանալ մեր Լեգիոնի շարքերին:

Արեւմտյան Հայաստանի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում ազատամարտիկներին, ովքեր կամավոր, Արեւելյան Լեգիոնի ստեղծման օրից մինչեւ Արցախի եւ Սիրիայի պատերազմը, ծառայում են պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի իդեալները:

Պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի հայ ազգը,

Պաշտպանելու ազատ, անկախ, ինքնիշխան Արեւմտյան Հայաստանը,

Կեցցե անկախ, ինքնիշխան եւ ազատ Արեւմտյան Հայաստանը

 

Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

17.12.2016

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 1 =