6-րդ նստաշրջանի արձանագրությունը

Քաղվածք № 1

 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստի արձանագրությունից

16-ը սեպտեմբերի, 2017 թ., Երեւան

Առաջին նիստ

 Նիստի սկիզբը ժամը 13:00-ին, ավարտը՝ 18:00-ին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):

Առաջին նիստ

Նիստի սկիզբը ժամը 13:00-ին, ավարտը՝ 15:00-ին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում:

Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 47 պատգամավոր, 15-ը դահլիճում եւ 32-ը ինտերնետ կապով, որը կազմում է 74 տոկոս:

Քվորումը ապահովված է: 

 

  1. Լսեցին՝նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրել նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Տիգրան Հարությունյան, տեղակալներ՝ Աննա Խաչատրյան, Սաիդա Օհանյան: 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 44, դեմ – 0, ձեռնպահ – 3,

Որոշումն ընդունված է: 

 

  1. Լսեցին՝Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգը: 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 47, դեմ – 0, ձեռնպահ – :

Որոշումն ընդունված:

 

  1. Լսեցին՝ Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:

Որոշեցին` Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 14-ի

ա) դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝ Ռադիկ Խամոյան, Համբար Գայաեան, Վարդան Մանջիկեան, Աղվան Տոնականյան, Ժորժ Մելքոն, Գեորգիս Պալեան, Վիոլետա Ղազարոսեան, Վազգեն Ժամկոտչյան, Լիդիա Մարկոսյան:

բ) Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում. Աշոտ Գարեգինյան, Վահան Բաբախանյան, Սուրեն Կերսելյան, Միխայլ Ուրուշանով, Եղիշե Խաչատրյան, Մուրադ Դեմիր:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հին կազմի 64 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 47-ը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավական-քաղաքական իրավիճակի մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավական-քաղաքական իրավիճակի մասին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների առաջարկները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ 5-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումների հաստատում:

Որոշեցին՝ հաստատել 5-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Երկրորդ նիստ, 16:00-ից 18:00

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին եւ արտաքին ազգային – պետական քաղաքականության վերաբերյալ:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին եւ արտաքին ազգային – պետական քաղաքականության վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2017 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2017 թ. կատարած աշխատանքների եւ ապագա ծրագրերի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը՝ Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:

Որոշեցին՝ ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցության վերաբերյալ:

Որոշեցին՝ հաստատել մասնակցությունը 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձների ընդունման մասին.

ա/ մերձավորարեւելյան նոր իրողությունների համատեքստում,

բ/ ուղերձ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

  1. Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձները

ա/ մերձավորարեւելյան նոր իրողությունների համատեքստում,

բ/ ուղերձ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 16.09.2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

thirteen + 6 =