Ադրբեջանում Հայոց ցեղասպանության իրավական գնահատման վերաբերյալ Երևանյան խմբի կոչը

Ադրբեջանում Հայոց ցեղասպանության իրավական գնահատման վերաբերյալ Երևանյան խումբը՝ կոչ է անում Հայաստանի պետական, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և այլ երկրների քաղաքացիներին ընդունել հետեւյալ թեզերը.

 

— Ադրբեջանի իշխանությունները, այդ պետության կազմավորման հենց սկզբից (1918թ) իրականացնում են մշտապես եղեռնագործ քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ տարբեր մեթոդներով, արյունահեղ ելքերով 1918, 1920, 1988-92 թվականներին,
 — Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարվող հանցագործությունները համապատասխանում են 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիային և պետք է որակվեն ոչ այլ կերպ, քան Ցեղասպանություն,
 — հայերի նկատմամբ իրականացվող եղեռնագործ քաղաքականությունը թուրքական երկու զավթիչ պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, միասնական գործընթաց է, փոխհամաձայնեցված ոճրագործ ծրագիր,
 — Ադրբեջանի այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր և նրա նկատմամբ ցուցաբերվող մեղմ մոտեցումը տարածաշրջանում անվերապահորեն կհանգեցնի նորանոր ագրեսիվ գործողությունների, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին ադրբեջանա-թուրքական ռազմամոլների և նրանց դաշնակից Իսլամական Պետության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեցրեց բազում զոհերի,
 — անհրաժեշտ է, որ Հայաստանը պետական մակարդակով և իրավական բոլոր նորմերով հստակ գնահատական տա Ադրբեջանի ոճրագործ քաղաքականությանը և նրա կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը, ինչպես նաեւ էթնոցիդ և պատրիցիդ,
 — անհրաժեշտ է դա ամրակայել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, թույլ չտալով միջազգային կառույցների կողմից հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի օբյեկտի միջև, կանխել պատմության աղավաղումները, հարցի էության խաթարումներն ու Ճշմարտության շրջանցումը։
 Ադրբեջանի վարած եղեռնագործ քաղաքականության և հայերի հանդեպ իրականացվող ցեղասպանության վերաբերյալ լիարժեք իրավական գնահատական տալու նպատակով և նշված թեման համարելով առաջնահերթ, համազգային խնդիր, կոչ ենք անում.
 — աջակցել Երեւանյան խմբի նախաձեռնությանը եւ գործունեությանը, աջակցել նրա աշխատանքին, ինչպես նաև դառնալ լիիրավ մասնակից:
***
— «Ադրբեջան» — նկատի են առնվում երեք հանրապետություններ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն (28.5.1918-28.4.1920), Ադրբեջանական ԽՍՀ (28.4.1920-30.8.1991), Ադրբեջանի հանրապետություն (սկսած 30.8.1991), ինչպես նաեւ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության տարածքում Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներ (22.4.1918-26.5.1918):
 
  • Վահան Բաբախանյան, «Հայկական ընկերակցություն» (Սանկտ-Պետերբուրգ), Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր
  •  Հրայր Ուլուբաբյան, հասարակական գործիչ
  •  Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
  •  Մարտին Իսրայելյան, Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում
  •  Ալբինա Սուքիասյան-Դոլբակյան, «Արարատ» հայկական մշակութային-կրթական միություն, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ (Մոսկվա)
  •  Բակուր Կարապետյան, «Շուշի» բարեգործական Հիմնադրամ
  • Գրիգորի Այվազյան, Ադրբեջանահայերի Ասամբլեա
  •  Կոնստանտին Տեր-Հովհաննիսյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր
  •  Ելենա Խաչատրյան, «Армения, не побежденная судьбой» և Լ.Հ. Մելիք-Շահնազարյանի հավաքածու «О войне и о победе» կազմող
  •  Տատյանա Մինասյան, հասարակական գործիչ:
 
 «Երեւանյան խմբի» անունից՝
 
Վահան Բաբախանյան
 Երևան
2017 թ. հոկտեմբերի 2
+7 911 022-9633 viber, whatsapp
skype bvahan

1 ping

  1. […] усилия по этой теме. Принято открытое Обращение:  — на армянском языке  — на русском языке Noyan Tapan Please follow and like […]

Թողնել պատասխան

Your email address will not be published.

7 + eighteen =