Բարեգործական ջազային համերգ եւ աճուրդ՝ ի սատարումն «Թալիշ» – սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին

2017 թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 21:00-ին՝ Երեւանի «MEZZO» Classic House Club»-ի դահլիճում տեղի կունենա ջազային բարեգործական համերգ եւ հայ արվեստագետների զարդերի ու նկարների աճուրդ, որից ստացված գումարը փոխանցվելու է «Թալիշ» – սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին, (ղեկավար՝ Էդուարդ Փոլատով, «Պատրիդա», Հայաստանի եւ Արցախի հունական համայնքների կազմակերպության նախագահ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ով նախաձեռնել է Թալիշի վերաբնակեցման ծրագիրը):

Միջոցառումը կազմակերպել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովի կողմից, (նախագահ՝ Յուլիա Գյուլոյան, արվեստագետ, Մոսկվա)։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Դո՞ւ ինչ ես արել Արցախի համար» խորագրով նախաձեռնության շրջանակներում, փախստականներին աջակցելու եւ հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու միջազգային կառույցների ջանքերի ու ծրագրերի տրամաբանության համաձայն:

Բարեգործական համերգին հրավիրված են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական այրերը, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված դեսպանատների ներկայացուցիչները, գործարարներ ու բարերարներ:

«MEZZO» Classic House Club -ի հասցեն է՝ Երեւան, Իսահակյան 28: Տեղերը նախօրոք պատվիրելու համար կարելի է զանգհարել 098 206206 հեռախոսահամարով։

Բարեգործական միջոցառման մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգհարել 077 810899 հեռախոսահամարով։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

thirteen − twelve =