Երրորդ նստաշրջանի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)

3-րդ նստաշրջանի օրակարգ

 

26.12.2014 թ.

Նախապատրաստական նիստ, 12:00-ին

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:

 

27.12.2015 թ.

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 13:30-ից 14:00

:

Առաջին նիստ, 14:00-ից 16:00

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանի բացումը:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
  2. Հարգանքի տուրք Սինայի, Փարիզի, Բեյրութի, Մալիի ահաբեկչություների զոհերի եւ ռուսական ռազմական օդանավի օդաչուների հիշատակին, որոնք Սիրիայում պայքարում էին ահաբեկչության դեմ:
  3. Հաշվի հանձնաժողովի ընտրություն:
  4. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:
  5. 3-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
  1. Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2015 թ. կատարված աշխատանքների մասին:
  2. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  3. 2-րդ նստաշրջանից հետո ընդունված Օրենքների հաստատում:
  1. Առաջին ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում: Ելույթի համար խոսքը տրվում է ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանին:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:

Ընդմիջում՝ 14:00-14:30:

 

Երկրորդ նիստ, 16:30-ից 18:30

 

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ:
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Ներքին գործերի նախարար Մարտիրոս Շահբազյանի, Կրթության նախարար Վրեժ Քոսայանի, Ֆինանսների ու զարգացման նախարար Հրաչ Փիլիոսյանի, ԱՄՆ-ում ԱՀՀ հյւոպատոս Գարո Արմենյանի ելույթները:
  3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների համատեքստում:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
  3. Նիստի փակումը:

 

 

28.12.2015 թ.

Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 13:00

 

  1. Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովներում, 10:00-ից 13:00:
  2. Մամլո ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում, 13:00-ին:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

16.12.2015թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 × 3 =