ԱՀՀ Կրթության Նախարար Վրեժ Քոսայանի ելույթը Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարարության 2015 թ. գործունեության համառոտ զեկույց

Արևմտահայերեմի դասընթացներ

Արևմտյան Հայաստանի մի քանի քաղաքներում (Դերսիմում, Մոշում, Դիարբեքիրում/Տիգրանակերտում) կազմակերպվել է Արևմտահայերենի դասընթացները։

Արևմտահայերենի դասավանդման հետ կապված խնդիրներեին և Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում արևմտահայերենի ուսիցիչների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բնակչության հետ մոտիկից ծանոթանալու նպատակով 2015թ-ի հունիսի 20-ից 25-ը այցելություն կատարեցի Արևմտյան Հայաստան։

Լեզվի մասին օրենքի նախագիծ

Արևմտյան Հայաստանի կրտության նախարաությունը 2015 թվականին Արևմտյան Հայաստանի կառավարությանը և Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդին ներկայացրեց օրենքի նախագիծ լեզվի մասին։ Խորհրդարանում քննարկվելուց և անհրածեշտ փոփոխություններից հետո օրենքը ընդունվեց։ Օրենքը Արևմտյան Հայասնանի նախագահ պարոն Արմենագ Աբրահամյանի կողմից վարերացվեց։ Օրենքը պարունակում է հիմնական դրույթներ Հայոց Լեզվի, ազգային փոքրամասնությունների լեզուների և հայերեն Ժեստերի լեզվի մասին։

Ելույթ՝ «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովում, 2015 թ. հուլիսի 29-ից 30-ը , երևանում

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) համատեղ համագործությամբ 2015 թ. հուլիսի 29-ից 30-ը Երևանում (ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում): կազմակերպվեց համաժողով «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» խորագրով։

Համաժողովին մասնակցում էին Հայաստանից և սփյուռքից հայոց լեզվի մասնագետներ, լեզվաբաններ և գիտնականներ։

Արևմտյան Հայաստանի կրտության նախարարությունը նույնպես մասնակցեց համաժողովին մի ելույթով, որը վերաբերում էր Արևմտահայերենի պահպանման, վերակենդանացման և ուսուցման խնդիրներին։

 

Վրեժ Քոսայան`

Արևմտյան Հայաստանի կրթության նախարար

27.12.2015թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eleven + ten =