Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ստեղծման 10-րդ տարեդարձի կապակցությամբ

Հայտարարություն

 Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ստեղծման 10-րդ տարեդարձի կապակցությամբ

 

Ընդգծում ենք,

որ շատ գնահատելի եւ ընդունելի է այս բոլոր տարիների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կատարած աշխատանքը՝ ներհայկական եւ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում եւ այլ ձեւաչափերում:

Հաստատում ենք,

որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի կազմակերպչական բարձագույն կառույց՝ անցնող տարիների ընթացքում կարողացավ ձեւավորել Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, ինչպես նաեւ դրա հիմքի վրա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարան), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտները՝ իրավական-քաղաքական բարձր մակարդակով:

Գտնում ենք,

որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ, պետք է շարունակի աշխատանքները հաստատելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերջնական իրականացումը Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, այն է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների հաստատումը Արեւմտյան Հայաստանում, որից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը կարող է հիմք հանդիսանալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհրդի:

Հայտարարում ենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն ազգային արժեք է:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ

 

19.10.2014 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

20 + 9 =