Բոլիվիայի Բազմազգ Պետության Սենատի Նախագահ Տիկին Սոնիա Գվարդիա Մելգարին

Բոլիվիայի Բազմազգ  Պետության Սենատի Նախագահ Տիկին Սոնիա Գվարդիա Մելգարին

Հարգելի Նախագահ

Խորին շնորհակալություն ենք հայտնում Բոլիվիայի ժողովրդին, Խորհրդարանին եւ պետությանը՝ Հայերի ցեղասպանությունը ճանաչող, հանցագործությունը դատապարտող եւ Հայ ժողովրդին զորակցություն հայտնող բանաձեւի համար:

Հայերի ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող շատ բանաևեւեր կան ընդունված տարբեր պետությունների եւ խորհրդարանների կողմից: Նրանց մեկ մասը մասամբ արտահայտում է խնդրի բովանդակությունը, կան որ չեն արտահատում դա:

Հատկապես բարձր ենք գնահատում Բոլիվիայի Խորհրդարանի ընդունած բանաձեւի բովանդակությունը, որը ճշգրիտ է արտահայտում Հայերի ցեղասպանության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ իրողությունները:

Ավելին` մենք շնորհակալ ենք ձեւակերպման այն մասի համար, որտեղ նշված է. «Բոլիվիայի Օրենսդիր Ժողովը կիսում եւ զորակցում է հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ճշմարտության եւ արդարության հաստատման: Նա հայտարարում է իր զորեղ հանձնառությունը մարդու իրավունքների եւ արդարության պաշտպանության ուղղությամբ եւ դատապարտում Հայ ժողովրդի դեմ գործադրված Ցեղասպանության եւ կրած տառապանքների ժխտման քաղաքանությունը»:

Հարգելի Նախագահ

Մենք ամուր սեղմում ենք մեզ մեկնած Ձեր ձեռքը եւ հայտնում, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը պատրաստ են բոլոր մակարդակներում համագործակցության` ի խնդիր բոլոր ժողովուրդների ու պետությունների կենսական իրավունքների պաշտպանության, հաստատման ու պահպանման:

Ընդունեք խնդրեմ մեր խորին հարգանքի հավաստիքը:

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

27.12.2014թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

14 − seven =