ԱՀ ԱԺ պատգամավոր Սամուէլ Մհերեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ պաշտոնեաներ,

Ազգային ժողովի պատգամաւորներ, սիրելի հայրենակիցներ.

ուրախ եմ, ողջունելու ձեզ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի չորորդ նստաշրջանում, որտեղ պատիւ ունենք ներկայացնելու նաեւ այս տարուայ ընթացքում կատարած մեր աշխատանքները:

Այսպիսով, սոյն թւականի փետրուարի 7-ին «ԽՆՈՒՍ» մշակութային հիմնադրամը Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ` Տէր Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսեանի աւրհնութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ Փարիզի սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցում կազմակերպեց «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմի դիտումը, որտեղ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ` Արմենակ Աբրահամեանը բազմաթիւ մարդկանց ներկայութեամբ Բարէշնորհ Տէր Վահան սրբազանին շնորհեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ինքնութեան քարտը եւ վկայագիրը:

Մարտի 11-15-ն ընկած ժամանակահատուածում Հայ Առաքելական Եկեղեցու Հարաւային Ռուսաստանի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տէր Մովսէս սրբազանի աւրհնութեամբ, ԽՆՈՒՍ մշակութային հիմնադրամը, Սոչի քաղաքի հայերի միութեան, ՍԵՒԱՆ հասարակական կազմակերպութեան, «ՀԱՄՇԵՆԿԱ» համշենցի կանանց միջազգային միութեան հետ համատեղ, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգայի ժողովի պատգամաւորներ` Վալերի Մուրադեաի, Ազնիւ Չիտեանի եւ Գալուստ Տրապիզոնեանի աջակցութեամբ Ադլերի, Վերխնայա Բերանդայի եւ Գագրայի (Աբխազիա) հայկական համայնքներում  (ընդհանուր թւով 600-ից ավելի մարդկանց մասնակցութեամբ) իրականացրեց միջոցառումների շարք, որոնցից մէկում իր անձնական ներկայութեամբ մեզ պատւեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ` Տիգրան Փաշաբեզեանը:

Ապրիլ ամսին Տէր Գարեգին վարդապետ Համբարձումեանի աւրհնութեամբ «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմը ցուցադրւեց Էջմիածնի Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների մեծ դահլճում, որտեղ ճեմարանականներից զատ ներկայ էին նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մի շարք պաշտոնեաներ, արմատներով խնուսցիներ եւ մտաւորականներ:

Ամռանը, պատգամաւոր Վարդան Կալամկերեանի հետ նախաձեռնեցինք ուխտագնացություն դէպի Արեւմտեան Հայաստան (Մուշ, Խնուս), որտեղ ծանոթացանք եւ կապեր հաստատեցինք  տեղի իսլամացած հայերի հետ: Այցելեցինք Մուշի հայկական ակումբը: Այնտեղ զարմանքով իմացանք, որ նրանք տեղեակ են մեր գործունեութեանը եւ մասնաւորապէս` իմ հեղինակած ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԷՆ պատմավեպին, որն ի դէպ` հանդիսանում է նախորդ դարասկզբին Խնուս գավառում տեղի ունեցած անցուդարձի գեղարվեստական նկարագրութիւնը:

Այսպէս, գիտակցելով եւ կարեւորելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջեւ, ինչպէս նաեւ պրոպագանդայի, տեղեկատվական, մշակութային պայքարի ողջ կարեւորութիւնը, հաշվի առնելով նաեւ այն ցավալի իրողությունը, որ Արեւմտեան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները չեն տիրապետում Հայոց գրին եւ լեզվին` քայլեր  ձեռնարկեցինք ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶԸ փաստագրական ֆիլմը եւ ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԷՆ պատմավէպը թուրքերեն լեզուով թարգմանելու եւ դրանք որպէս քարոզչական զենք` Արեւմտեան Հայաստանում բնակւող հայերի մէջ տարածելու գործում:

Հոկտեմբեր ամսին Ալէքսանդր Աբրահամեանի սիրայոժար հովանաւորութեամբ վերահրատարակւեց իմ հեղինակած` հոգեւոր բանաստեղծութիւնների «Այբ-Քէ» ժողովածուն, որն արտահայտում է քրիստոնեայ մարդու յոյզերն ու մտորումները, որոնք ուղղւած են Արարիչ Աստուծոյն որպէս ապաշխարութեան եւ փառաբանութեան խոնարհ աղոթականչեր…

«Այբ-Քէ» ժողովածոյի երկրորդ հրատարակութեամբ, որը համալրել ենք «Քարեր, կանչէ՛ք` Ովսաննա՜» խորագիրը կրող բանաստեղծութիւնների շարքով, նպատակ ունենք վերադառնալու Մաշտոցեան սուրբ այբուբենին` սկզբունքորէն հրաժարւելով դարեր շարունակ դրան կցորդ դարձած «և», «օ», «ֆ» տառերից: Յոյս ունենք, որ աղոթական այս ստեղծագործութիւնները լեզուաբանների ու բանասէրների կողմից կընկալւեն իբրեւ իրենց ուղղւած հորդորական նամակներ եւ կնպաստեն դասական ուղղագրութեան վերականգմանը, որից մասամբ հեռացել են, թէ’ արեւմտահայերեն, թէ’ արեւելահայերեն գրական լեզուները` խիստ վտանգելով մեր` հայերիս ազգային միասնութիւնը:

Նոյն ամսին, Ռուսաստանի Դաշնութեան Օբնիսկ եւ Տվեր քաղաքներում «ԱՐԱՔՍ» կրթամշակութային միութեան եւ Տէր Ներսէս քահանայ Քանանեանի հետ համատեղ  եւ պատգամաւոր Աղվան Տոնականեանի աջակցութեամբ կազմակերպեցինք «Այբ-Քէ» ժողովածոյի շնորհանդէսը եւ «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմի դիտումը:

Դեկտեմբերի (վաղը) 18-ին Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Վազգեն եպիսկոպոս Միրզախանեանի աւրհնութեամբ եւ նախաձեռնութեամբ նմանատիպ միջոցառում կանցկացնենք նաեւ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից հանդիսասրահում:

Եւ որպէս վերջաբան, գալիք տարուայ նախաշեմին, բոլորիս մաղթում եմ սէր, յանդուրժողականութիւն, հանմբերութիւն, արդյունաւետ աշխատանք: Թող Աստուծոյ խաղաղութիւնը պաշտպանի Հայաստանի սահմանները արտաքին ու ներքին ոսոխից եւ թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսն ու զորութիւնը հովանավոր լինի բոլոր Իրեն սիրողներին` դէպի  բաղձալի յաղթանակը…

Շնորհակալութիւն.

Սամուէլ Մհերեան ,

ԱՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր,

«Խնուս» մշակութային հիմնադրամի քարտուղար`

 

17.12.2016

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen − two =