Ադրբեջանը ռուսական ռազմական ինքնաթիռին արգելել է թռչել իր օդային տարածքով

Ադրբեջանը ռուսական ռազմական ինքնաթիռին արգելել է թռչել իր օդային տարածքով, հաղորդում է Turan-ը՝ հղում անելով Avia.Pro-ին:

Ադրբեջանցի զինծառայողները ռուսական ռազմական Հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման ավիացիոն համալիրի Ա-50 հետախույզ
ինքնաթիռին ստիպել է շրջվել եւ լքել երկրի օդային տարածքը: Ռուսական ինքնաթիռը ստիպված է եղել թռիչքի թույլտվություն ստանալ Թուրքմենստանից: Մի քանի օր առաջ ռուսական ինքնաթիռներն առանց խնդրի թռիչք են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքով՝ ուղեւորվելով դեպքի Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա:

Video – Rus

Այդ առումով պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից:

Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները սառել են Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումներից հետո: «Մոսկվան հրաժարվել է ընդունել ակնհայտ փաստը, ինչը Բաքվում գնահատվել է որպես արհամարհանք Ադրբեջանի շահերի նկատմամբ»,-գրում է պարբերականը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × three =