Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից անհայտ անձը խաչը պոկել եւ նետել է

Ստամբուլի Ուսկյուդարում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից անհայտ անձը խաչը պոկել եւ նետել է գետին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական  «Ակոս»–ը,  մայիսի 26–ի երեկոյան Քուզգունջուքի թաղապետը զանգահարել է  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանին եւ ասել, որ դռան խաչը գետնի վրա է գտնվում։

Այնուհետ Էդվարդ Այվազյանը գնացել է եկեղեցի եւ վերցրել անվտանգության տեսախցիկի տեսագրությունները, որում երեւացել են թե ինչպես է մի տղամարդ բարձրանում դռան վրա եւ պոկում խաչը։

Դեպքի մասին բացի ոստիկանությանը հայտնելուց տեղյակ են պահել անձամբ նաեւ Ուսքյուդարի ոստիկանապետին՝ հետեւողական լինելու համար։

Կարո Փայլանը եւս անդրադարձել  է այս զազրելի դեպքին։

News.am

Please follow and like us: