«Վահագն» Ռ.Բ.Հ.Կ-ի միջոցառումը նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 155-ամյակին

Հայրենիքին պետք է ազնիվ նվիրվել,
Ապրել ազատ ու երկիրը կառուցել,
Յուրաքանչյուր ոք լինի մշակը հողի
Րոպե նույնիսկ չլքի այն անտեղի:
Երջանիկ ենք միայն հայրենի հողում,
Նման երկիր չենք գտնի ողջ աշխարհում,
Ինչքան էլ դժվար ճանապարհ է նա անցել
Քարքարոտ այս հողը դրախտ է դարձել:

 

Լեռների, ժայռ ու ձորերի երկիր Հայասատանս դրախտավայրն է ողջ տիեզերքի, սակայն խորդուբորդ է եղել նրա մաքառումի ճանապարհները, որոնք ամեն ժամանակահատվածում հարթվել են ու դարձել անցանելի մեր քաջ ֆիդայիների, հայդուկների սխրանքների և գաղափարների շնորհիվ:

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»:

Զորավար Անդրանիկի այս խոսքերը մեզ հպարտանալու տեղիք պետք է տան, քանզի մենք նրա ժառանգորդները, նրա գաղափարները կրող սերնդի ներկայացուցիչներս, որոնցից շատերը ժամանակին զորավարի անունը բարձրաձայն արտասելու համար գուցե խնդիրներ կունենային, այսօր հպարտ է, որ հայ երիտասարդը ճանաչի և գիտենա իր արժանավորներին, հայդուկներին ու ֆիդայիններին, չէ որ հենց նրանց արիության և քաջագործությունների շնորհիվ ենք մենք հասել մեր օրերը:

Այդ մասին Պարույր Սևակն էլ խորհել է․ «Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի, չասելու համար` համարյա բան չգիտի: Սրա համար կարելի է ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է հայ ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն: Բայց ամոթից գետինը պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության անքավելի մեղքը…»։

Մեկ ուրիշ գրող՝ Մուշեղ Գալշոյանը, գրել է․ «Տասնամյակներ շարունակ, ի թիվս այլ երևույթների, այդ հերոսների մասին բարձրաձայն խոսելու իրավունք չունեինք, սակայն հայ ժողովուրդը նրանց հիշատակը պահում ու գուրգուրում էր հոգու խորքերում ՝ համբերությամբ ու հավատով սպասելով այն օրվան, երբ պատշաճը կմատուցի իր խիզախ զավակների հիշատակին: Հայ ֆիդայինների ըմբոստ ճակատները մենք դեռ պետք է համբուրենք»:

Այո, նման միջոցառումները տարիներ անց այն պատշաճն ու համբույրի դրոշմն է, որը «Վահագն» Ռ.Բ.Հ.Կ հիմնադիր նախագահ Մորուք Կարո Կարապետյանի նախաձեռնությամբ թողնում ենք մեր պատմության անջնջելի մատյանի էջերում:

Միջոցառմանը ներկա էին վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, ղեկավարի աշխատակազմի քարտուղար Արմեն Հովհաննիսյանը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը, բաժնի մասնագետները, աշխատակազմը, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները, Արցախյան ազատամարտի մասնակիցները: Ներկաներին ողջույնի խոսք հղեց վարչական շրջանի ղեկավարը:

Կատարումներով հանդես եկան Ռուբեն Սասունցին, Դավիթ Ամալյանը, աշխարհահռչակ տենոր Վահրամ Թադևոսյանը, Արսեն Համբարյանը, Արմեն Դանիելյանը, «Հայ Լաո» դուետը՝ Տիգրան Վարդան Թադևոսյաններ, Վարուժ-Վրեժ Աղաջանյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը, Նարե Մելքոնյանը, Լալա Թևոսյանը, ինչպես նաև համայնքի «Վալենս» պարային ստուդիայի սաները: Մարտական հնարքներ ցուցադրեցին Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի և Արկադի Տեր Թադևոսյանի անվան «Կոմանդո» ռազմամարզական ակումբի սաները:

Միջոցառումը վարեց «Վահագն» Հ/Կ-յան զորավիգ ասմունքող — համերգավար, գրող Աննա Կոստանյանը:

25 փետրվար 2020 թ․

****

Միջոցառմանը հրավիրված էին ու մասնակցեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահ Ռադիկ Խամոյանը, փոխվարչապետ Պետրոս Քեշիշօղլյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) փոխնախագահ Հայկ Հարությունյանը, Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) ՌՀԿ-ի նախագահ Արամ Թորգոմյանը, Խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներ, Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ համակիրներ։

Ի թիվս այլ դրոշների բեմում ծածանվեց նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական դրոշը։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five + 5 =