29.01.2020 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի հրավեր

 Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 29-01-2020 թ. Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (Ֆրանսիա)

ժամը 10-00-ին, (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:

Նիստի օրակարգ

1) 20 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից, Հայաստան պետության անկախության դե ֆակտո (de facto) ճանաչման՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումների (քաղաքական, քարոզչական, լրատվական եւ մշակութային) ծրագրերի իրականացման մասին:

2) Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սաիդա Օհանյանի դիմումի մասին:

3) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի ֆինանսատնտեսական զարգացման ուղիների եւ ֆինանսավորման ծրագրերի վերաբերյալ:

4) Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

 Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

 28.01.2020 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × 5 =