Հայրենասեր ու բարերար Արմեն Միրզոյանի ընծան Գագրայի Հայ Առաքելական «Ամենափրկիչ» Եկեղեցուն

Մեծ եկեղեցական տոնի նախօրեին՝ Աբխազիայի Գագրա քաղաքում, Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն:

Մեծ հայրենասեր եւ  բարերար, Դոնի Ռոստովի բնակիչ, մեր հայրենակից Արմեն Միրզոյանը Գագրայի Հայ Առաքելական «Ամանափրկիչ» եկեղեցուն նվիրաբերեց շատ խորհրդանշական ընծա `Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայկական այբուբենի պատճենը: Հիշեցնենք, որ այբուբենի բնօրինակը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանում։

Այբուբենի   նվիրաբերման արարողությունը տեղի ունեցավ եկեղեցում Սբ. Պատարագի ավարտից հետո: Արմեն Միրզոյանի խնդրանքով, Աբխազիայի հայ համայնքի նախագահ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանի եւ «Համշենուհի» Համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանի  կողմից Գագրայի «Ամանափրկիչ» եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Սեդրակին (Ազնավուրյան) հանդիսավոր կերպով փոխանցվեց այբուբենը։

Գագրայի «Ամենափրկիչ» եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Սեդրակը խորին շնորհակալություն հայտնեց բարերարին եւ օրհնեց նրա բարեգործական ու հայրենասիրական ձեռնարկները:

Նկատենք, որ սա Արմեն Միրզոյանի առաջին բարեգործական միջոցառումը չէ: Անցած մի քանի տարիների ընթացքում նա այբուբեններ է ընծայել Հայ Առաքելական ավելի քան 10 եկեղեցիների, մասնավորապես ՝ Դոնի Ռոստովում գտնվող 3 եկեղեցիների «Սուրբ Խաչ», «Սուրբ Կարապետ» , «Սուրբ Հարություն», Ռոստովի մարզի հայաբնակ գյուղերում` «Սուրբ Աստվածածին» , Մեծ Սալա գյուղում եւ «Սուրբ Համբարձում», Չալդր գյուղում։  «Սուրբ Պայծառակերպություն» եկեղեցուն՝ Մոսկվայում, «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» եկեղեցուն՝ Կրասնոդարում, «Սուրբ Նիկողայոս»՝ Եվպատորիայում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»՝ Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ), Մարսելում (Ֆրանսիայում), Հոլանդիայում, Դոնի Ռոստովում տեղակայված ռուս-հայկական բարեկամության թանգարանին, ինչպես նաեւ որպես երախտագիտության ընծա՝ մեծ հայրենասեր հային ու շանսոնյեին՝ Շառլ Ազնավուրին:

Ըստ բարերարի, իր նպատակն է որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի այբուբենը պահվի աշխարհի ամեն մեկ Հայ Առաքելական Եկեղեցում, որպեսզի սփյուռքում ապրող հայերը անընդհատ տեսնեն եւ հիշեն իրենց տառերը, իրենց լեզուն եւ հայրենիքը:

«Ամենափրկիչ» Եկեղեցի,

Գագրա, Աբխազիա

11 օգոստոսի, 2019 թ

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four × two =