ՔԱՂՎԱԾՔ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի արձանագրությունից – 6 նոյեմբեր, 2018 թ.

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության ընդլայնված նիստի արձանագրությունից

6 նոյեմբեր, 2018 թ. 

1) Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ մի խումբ պատգամավորների լիազորությունների դադարեցման եւ  թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների (կոոպտացիայի) միջոցով նոր պատգամավորների լիազորությունների հաստատման մասին: 

Որոշեցին՝ Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի, Հոդված 14-ի՝

ա) Դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝

  1. Ռադիկ Խամոյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
  2. Տիգրան Փաշաբեզյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
  3. Պետրոս Քեշիշօղլյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ:
  4. Վրեժ Քոսայան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար նշանակվելու կապակցությամբ:
  5. Յուլիա Գյուլոյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար նշանակվելու կապակցությամբ:
  6. Պետրոս Հաջյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հատուկ լիազորություններով նախարար նշանակվելու կապակցությամբ:
  7. Հովան Դաշտոյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աշխատանքների պատասխանատու նշանակվելու կապակցությամբ:
  8. Արամ Անդեասյան – Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատար նշանակվելու կապակցությամբ:
  9. Արտաշես Խաչատրյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ:

բ) Հաստատել լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) թափուր պատգամավորական տեղերում հետեւյալ նոր պատգամավորների մանդատներն եւ լիազորությունները. Թորգոմյան Արամ, Բաղդասարյան Մարիա, Պետրոսյան Քրիստինե, Մադոյան Հրազդան, Գասպարյան Մարտիկ, Գյուլոյան Արմեն, Աշոտյան Աշոտ: 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 17, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

2) Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին: 

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Փոլատիդիս Էդուարդոսին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 17, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

3) Լսեցին՝  Հայկական Հարցի լուծման եւ Հայերի իրավունքների պաշտպանության աշխատանքների այս նոր հանգրվանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ազգային – պետական հայեցակարգի ու ռազմավարության մասին:

(Զեկուցող՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյան) 

Որոշեցին՝

  1. Ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը:
  2. Հաստատել Հայկական Հարցի լուծման եւ Հայերի իրավունքների պաշտպանության աշխատանքների այս նոր հանգրվանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ազգային – պետական հայեցակարգն ու ռազմավարությունը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 17, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

 6 նոյեմբեր, 2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen − 12 =