The ex-president of Republic of Western Armenia Armenag Thierry Aprahamian continues his illegal activity and fraud. (in armenian)

(in armenian)

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Խորհրդարանի Համատեղ հատուկ հանձնաժողովը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Թիերի Աբրահամյանը շարունակում է զբաղվել ապօրինի գործունեությամբ ու զեղծարարությամբ, հարկադրված է կրկին հիշեցնելու եւ հանրությանը տեղեկացնելու համար հրապարակել նրան բազմիցս ուղարկված պաշտոնական դիմում-պահանջի հետեւյալ տեքստը:

*****
Արմենակ Թիերի Աբրահամյանին,
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահին

Ելնելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանի (11-ը հունիսի, 2017 թ., Երեւան) որոշման 10-րդ կետի

կրկնակի հիշեցնում ենք

հաշվի առնելով, որ ձեր լիազորությունները որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ դադարեցված են եւ համաձայն այդ որոշման ստեղծված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանի համատեղ հատուկ հանձնաժողով, որին հանձնարարված է կարգավորել հետեւյալ հարցերը.
1) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Թիերի Աբրահամյանից ստանալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կնիքը:
2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Թիերի Աբրահամյանից ստանալ ինքնության քարտերի պատրաստման սարքավորումը:
3) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Թիերի Աբրահամյանից ստանալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեյի մուտքերի եւ ծախսերի հաշվեկշիռը:
4) Հանձնաժողովին հանձնարարված է կարգավորել պետական հաշվեհամարների օգտագործման լիազորությունների հարցը:
5) Բոլոր հրամանագրերն ու որոշումները, հայտարարություններն ու պաշտոնական փաստաթղթերը ստորագրված 2017 թ. հունիսի 11-ից հետո Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Թիերի Աբրահամյանի կողմից համարված են անվավեր եւ իրավական ուժ չունեցող:

Ելնելով վերոհիշյալից պարոն Արմենակ Թիերի Աբրահամյան՝ ձեզանից կրկնակի պահանջում ենք, 10 օրվա ընթացքում հանձնաժողովին

1) Հանձնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կնիքը, բլանկները եւ նախագահի պետական տարբերանշանները:
2) Հանձնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների դիմումնագրերը եւ պատրաստված, սակայն դեռեւս քաղաքացիներին չհանձնված ինքնության քարտերը:
3) Հանձնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ինքնության քարտերի պատրաստման սարքավորումը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությանը նվիրված համակարգիչներն ու սարքավորումները:
4) Հանձնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների տվյալների բանկը:
5) Հանձնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեյի մուտքերի եւ ծախսերի հաշվետվությունը, կցելով բանկային եւ հաշվապահական փաստաթղթերը:
6) Փոխանցել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բանկերում բացված հաշիվները եւ դրանց օգտագործման լիազորությունները:
7) Մինչեւ բանկային հաշիվների փոխանցումը սառեցնել ելքի մասով բանկային գործունեությունը:
8) Փոխանցել բանկային գումարները եւ վերադարձնել կանխիկ գումարները:
9) Դադարեցնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության անօրինական քաղաքացություն շնորհելու եւ ինքնության քարտերի գովազդը, բաժանումը եւ դրանց հաշվին գումարներ ստանալը:

Ձեր կողմից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն անօրինական շնորհելը եւ ինքնության քարտերի հաշվին անօրինական գումարներ ստանալը հանդիսանում է զեղծարարություն, եւ քրեական պատասխանատվության ենթակա գործողություն բոլոր երկրներում:

Կրկնակի կցվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանի (11-ը հունիսի, 2017 թ., Երեւան) որոշման քաղվածքը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Խորհրդարանի Համատեղ հատուկ հանձնաժողով

05.03.2018 թ.

Leave a Reply

Your email address will not be published.

12 + twelve =