Congratulations on the New Year 2020 and Merry Christmas from TIGRAN PASHABEZYAN – the Prime Minister of the Republic of Western Armenia

(in Armenian)

Շնորհավորում ենք հայ ժողովրդի ու Հայաստանի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

Նոր տարվա այս տոնական օրերին ուրախ ենք նշելու, որ 2018 եւ 2019 թթ․ ընթացքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կողմից չորս հիմնարար աշխատանքներ են իրականացվել Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ոլորտում:

Դրանք են

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) դիմումները ուղղված ՄԱԿ եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ պետություններին՝

-ՄԱԿ-ին անդամակցելու, 25 մայիս 2018 թ․,

-ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու, 29 մայիս 2018 թ․,

-Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ, 20 նոյեմբեր 2019 թ․,

-Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) առաջարկներով, 7 օգոստոս 2019 թ․։

Վերոնշյալ հարցերում բարձր գնահատելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի բոլոր պաշտոնյաների ու պատգամավորների աշխատանքն ու ներդրումը՝ կրկին շնորհավորում ենք նրանց եւ հայ ժողովրդի ու Հայաստանի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

Հանձնառու ենք շարունակելու հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանության, կյանքի կոչելու եւ իրականացնելու գործընթացին՝ համոզված, որ այդ հարցերում հաջողությունը մեզ մշտապես ուղեկցելու է։

Համոզված ենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության այս փուլի գործունեությունը նույնպես հաջողությամբ է պսակվելու, ինչպես նախորդները։

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 01.01.2020 թ.

Please follow and like us: